ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինան հայտնել է «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի կարգախոսը, հաղորդում է
Gazeta.ru–ն` հղում անելով ուկրաինական Առաջին ալիքի կայքին։
Ըստ կայքի հաղորդման, այս տարի միջոցառման կարգախոսը Celebrate Diversity արտահայտությունն է, որը կարելի է թարգմանել որպես «փառաբանել բազմազանությունը»:
Նշվում է, որ կարգախոսը լրացնում է այս տարվա մրցույթի ստեղծագործական դիզայնը, որի հիմքում ընկած է մեծ քանակությամբ տարատեսակ մարգարիտներից կազմված ուկրաինական ավանդական վզնոցը։
«Եվրատեսիլ» մրցույթի գործադիր տնօրեն Յուն Ուլա Սանի խոսքով, այս տարվա կարգախոսը գալիս է լրացնելու նախորդ` Come Together (Միավորվենք) կարգախոսին։ -0-