Հայտնի է Հայաստանի ելույթի օրը «Եվրատեսիլ 2018»–ում

29.01.2018, 21:10
Կայացել է «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթի վիճակահանությունը։
Հայտնի է Հայաստանի ելույթի օրը «Եվրատեսիլ 2018»–ում
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Կայացել է «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթի վիճակահանությունը։

Ինչպես հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը, Հայաստանը ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակչի երկրորդ կեսին, որը կկայանա մայիսի 8–ին։

Загружается новость ... "Лево"

Հայաստանի հետ ելույթ կունենան Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Բելգիան, Չեխիան, Իսրայելը, Լիտվան, Իսլանդիան, Ավստրիան, Խորվաթիան, Կիպրոսը, Ֆինլանդիան, Մակեդոնիան, Իռլանդիան և Շվեյցարիան։

Ընդհանուր առմամբ առաջին կիսաեզրափակչին կմասնակցեն 19 երկրներ, իսկ մայիսի 10–ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչին` 18 երկիր։

«Եվրատեսիլ» երգի 63–րդ միջազգային մրցույթը կանցկացվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։ Մրցույթի եզրափակիչը կկայանա մայիսի 12–ին։ Մրցույթին կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ։ -0-