605.94
6.7
508.21
-3
Եղանակը Երևանում
Հայ

Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստում» դրաման կարող է հավակնել «Օսկարի»

17:19
18 Օգոստոսի 2016

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստում» դրաման կարող է հավակնել ամենահեղինակավոր «Օսկար» կինոմրցանակին, - հաղորդում է Showbizz411.com պարբերականը:

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին սիրո պատմություն ներկայացնող ֆիլմի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերին Տորոնտոյի 41-րդ կինոփառատոնին:

Ֆիլմի բովանդակությունը կառուցված է սիրային եռանկյան շուրջ: Գործողությունները տեղի են ունենում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին: Գլխավոր դերակատարներն են աշխարհահռչակ դերասաններ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը և Շառլոտա Լը Բոնը: Ֆիլմում նկարահանվել են նաև ֆրանսիացի աստղ Ժան Ռենոն, ինչպես նաև Ջեյմս Քրոմվելը և Անժելա Սարաֆյանը:

Фильм "Обещание"

Ֆիլմի ռեժիսորն է Թերի Ջորջը, ով առաջադրվել է «Օսկարի» «Ռուանդայի հյուրանոց» ֆիլմի համար` որպես լավագույն ռեժիսոր: Ֆիլմի սցենարի հեղինակն է Ռոբին Սվայկորդը:

Фильм "Обещание"

Ֆիլմը նկարահանվել է ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանի ֆինանսական աջակցությամբ, ով հեռացավ կյանքից 13 ամիս առաջ:

Համաշխարհային վարձույթում ֆիլմը կհայտնվի 2016 թ.-ի դեկտեմբերին:

Ամերիկահայ հայտնի գործարար Քըրք Քրքորյանը կյանքից հեռացել է 2015 թվականի հունիսի 16-ին Լոս Անջելոսում: «Ֆորբս» ամսագրի համաձայն, Քրքորյանի ընդհանուր կարողությունը 2015 թվականի տվյալներով գնահատվել է 4,2 միլիարդ դոլար:

Նա հայտնի էր որպես Լաս Վեգասի հիմնական գործարար դեմք: 1968 թվականից Քրքորյանը սկսել է զբաղվել կինոբիզնեսով և հաջորդ տարի դարձել Metro Goldwyn Mayer (MGM) տնօրեն, որին հետագայում նա ավելացրել է United Artists-ը (1976), Columbia Pictures-ը (1980) և 20th Century Fox-ը: -0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:52
24 Նոյեմբերի 2020
Հայ Առաքելական եկեղեցին կզբաղվի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով
Հայ Առաքելական եկեղեցին կզբաղվի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով
10:53
23 Նոյեմբերի 2020
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին Արցախին նվիրված ստեղծագործողություն է կատարել (ՎԻԴԵՈ)
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին Արցախին նվիրված ստեղծագործողություն է կատարել. ՎԻԴԵՈ
15:43
18 Նոյեմբերի 2020
«Լույսը փայլում է խավարում». Իվետա Մուկուչյանը կատարել է հայկական ժողովրդական երգ Արցախի Դադիվանքում (ՎԻԴԵՈ)
«Լույսը փայլում է խավարում». Իվետա Մուկուչյանը կատարել է հայկական ժողովրդական երգ Արցախի Դադիվանքում. ՎԻԴԵՈ
18:09
17 Նոյեմբերի 2020
Ռուսաստանի մայրաքաղաքում հրաժեշտ տվեցին Արմեն Ջիգարխանյանին (ՎԻԴԵՈ)
Մոսկվայի դրամատիկական թատրոնում ավարտվեց նոյեմբերի 14-ին 85 տարեկան հասակում մահացած ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հոգեհանգստի արարողությունը․ ՎԻԴԵՈ
10:27
14 Նոյեմբերի 2020
Մահացել է Արմեն Ջիգարխանյանը
Մահացել է Արմեն Ջիգարխանյանը
20:04
08 Նոյեմբերի 2020
Արցախին աջակցող SOAD–ի նոր տեսահոլովակը երկու օրում հավաքել է ավելի քան 4մլն դիտում (ՎԻԴԵՈ)
Արցախին աջակցող SOAD–ի նոր տեսահոլովակը երկու օրում հավաքել է ավելի քան 4մլն դիտում. ՎԻԴԵՈ
19:44
08 Նոյեմբերի 2020
«Հայրենիք». Ալլա Լևոնյանը ներկայացրել է հայրենիք` նվիրված արցախյան հաղթանակին (ՎԻԴԵՈ)
«Հայրենիք». Ալլա Լևոնյանը ներկայացրել է հայրենիք` նվիրված արցախյան հաղթանակին. ՎԻԴԵՈ
15:02
05 Նոյեմբերի 2020
Հայաստանը չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2020» մրցույթին Արցախի պատերազմի պատճառով
Հայաստանը չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2020» մրցույթին Արցախի պատերազմի պատճառով
16:57
31 Հոկտեմբերի 2020
Մահացել է աշխարհահռչակ դերասան Շոն Քոններին
Մահացել է աշխարհահռչակ դերասան Շոն Քոններին
15:33
28 Հոկտեմբերի 2020
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում ֆիլմերի ցուցադրություններից գոյացած ողջ հասույթը ուղղվելու է Արցախի օգնելուն
«Նվիրում Արցախին» նախագծով «Ոսկե ծիրան»-ը կմիանա համահայկական դրամահավաքին
16:30
23 Հոկտեմբերի 2020
Հայտնի դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր առաջիկա համերգի հոնորարը նվիրաբերել է Արցախի երեխաներին (ՎԻԴԵՈ)
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր առաջիկա համերգից ստացված հասույթը փոխանցել է Հայերի ասամբլեայի հիմնադրամին․ ՎԻԴԵՈ
00:35
09 Հոկտեմբերի 2020
Հայաստանը ներկայացնող Էլեն Բադալյանը զբաղեցրել է 3–րդ տեղը «Մանկական Նոր ալիք» մրցույթում
Հայաստանը ներկայացնող Էլեն Բադալյանը զբաղեցրել է 3–րդ տեղը «Մանկական Նոր ալիք» մրցույթում