Հայկական ֆոկուսներ ռուսական ալիքով. Ռոման Խալաֆյանը գուշակել է Պոզների հեռախոսի գաղտնաբառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
12:49
19 Փետրվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Աճպարար Ռոման Խալաֆյանը հաջող ելույթ է ունեցել Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» հաղորդման ժամանակ:
Խալաֆյանը խոստովանել է, որ իրեն կարելի է աճպարար և ձեռնածու անվանել, քանի որ նա տարիներով մշակած հնարքներ է կատարում, որոնք կապված են ձեռքերի ճարպկության հետ:
«Փառքի րոպե»-ի եթերում նա գուշակել է Վլադիմիր Պոզների հեռախոսի գաղտնաբառը և Սերգեյ Սվետլակովի հեռախոսահամարը, ցույց է տվել ֆոկուս մետաղադրամով: -0-
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ