Հայաստանը ներկայացնող Էլեն Բադալյանը զբաղեցրել է 3–րդ տեղը «Մանկական Նոր ալիք» մրցույթում

09.10.2020, 00:35
Հայաստանը ներկայացնող Էլեն Բադալյանը զբաղեցրել է 3–րդ տեղը «Մանկական Նոր ալիք» մրցույթում
Հայաստանը ներկայացնող Էլեն Բադալյանը զբաղեցրել է 3–րդ տեղը «Մանկական Նոր ալիք» մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը ներկայացնող երգչուհի Էլեն Բադալյանը 3-րդ տեղն է զբաղեցրել է փոփ երաժշտության «Մանկական Նոր ալիք» միջազգային մրցույթի երիտասարդ կատարողների եզրափակչում, որն անցկացվել է հոկտեմբերի 8-ին:

Հայաստանը մրույթին ներկայացնում էր երկու երգչուհի՝ Էլեն Բադալյանը և ծնունդով ղարաբաղից Անի Պետրոսյանը (ով դարձավ եզրափակիչ անցած 12 մասնակիցներից մեկը):

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, մրցույթի հաղթող է ճանաչվում ռուս Անաստասիա Իվանովան, իսկ 2-րդ տեղը զբաղեցնում է նրա հայրենակից Սոֆյա Ֆեսկովան (նա գալիս «Մանկական Եվրատեսիլին» ներկայացնելու է ՌԴ-ն):  

«Մանկական Նոր ալիք» միջազգային մրցույթի եզրափակիչն անցկավել է «Արտեկ» մանկական միջազգային կենտրոնում հոկտեմբերի 7-8-ը: Ի սկզբանե եզրափակիչը պետք է կայանար հունիսին, բայց ժամկետները փոփոխվում են համավարակի պատճառով: Այս տարի մրցույթն անցկացվում է 13-րդ անգամ: -0-