410.04
4.03
388.59
+17
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի 103 արժեքավոր գտածո կցուցադրվի Իրանում

18:34
12 Հոկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Թեհրանի ազգային թանգարանում կբացվի Հայաստանի արժեքավոր գտածոների ցուցահանդես, որը կտևի մինչև հաջորդ տարվա հունվար։


Ինչպես հայտնում է iransegodnya.ru–ն, հոկտեմբերի 17–ից հունվարի 17–ն Իրանի ազգային թանգարանում կցուցադրվեն մ.թ.ա 4–րդ հազարամյակից մինչև առաջին դար ընկած ժամանակահատվածին վերաբերող 103 գտածոներ։ Ցուցանմուշների մի մասը կապված է Ուրարտու պետության հետ, որը գոյություն է ունեցել Հայկական լեռնաշխարհում մ.թ.ա 8-6–րդ դարերում։

Մշակութային նմուշներն Իրան են ժամանել հոկտեմբերի 3–ին Հայաստանի պատմության թանգարանի երկու ներկայացուցիչների ուղեկցությամբ և տեղափոխվել Իրանի ազգային թանգարան։

Ցուցադրությունը կկոչվի «Իրան և Հայաստան. թագավորության հիշողությունը»։

Загружается новость ... "Право"

Ցուցահանդեսում հատուկ ուշադրություն կհատկացվի այն գտածոներին, որոնք վերաբերում են Ուրարտուի հնագույն պետության գոյության ժամանակներին։ Ինչպես հայտնի է, Իրանի և Հայաստանի ընդհանուր պատմության սկիզբը վերաբերում է հենց ուրարտական ժամանակաշրջանին։ Ցուցանմուշների թվում կլինեն նաև Սեմնան և Գիլյան գավառներում պեղումների ժամանակ գտնված գտածոները։

Միջոցառումը կազմակերպվել է Իրանի մշակութային ժառանգության, արհեստների և զբոսաշրջության կազմակերպության և Հայաստանի մշակույթի նախարարության միջև ստորագրած հուշագրի շրջանակում։ Թանգարանի գլխավոր տնօրեն Ջիբրաիլ Նոկանդեի խոսքով, ցուցահանդեսը կազմակերպվել է Իրանի ազգային թանգարանի 80–ամյա հոբելյանի առթիվ։ Բացի այդ, հաջորդ ամիս թանգարանում կսկսվի Հարավային Կորեայի մշակութային հուշարձանների ցուցահանդես, իսկ ձմռանն Իրան կմեկնեն ավելի քան 60 ցուցանմուշներ Լուվրից։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
31 Հուլիսի 2023
Disney-ը ամենայն հավանականությամբ չեղարկել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքին նվիրված սերիալի ցուցադրությունը
Disney-ը չեղարկել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքին նվիրված սերիալի ցուցադրությունը
11:02
29 Հուլիսի 2023
Աշխարհահռչակ Snoop Dogg-ը հանդես կգա Երևանում (ՎԻԴԵՈ)
Աշխարհահռչակ Snoop Dogg-ը համերգով հանդես կգա Երևանում. ՎԻԴԵՈ
15:41
27 Հուլիսի 2023
Հայուհի Մադլենը Ջոն Լենոնի Imagine հիթի հայերեն կատարմամբ ցնցել է ֆրանսիական «Մանկական ձայնը» նախագծի ժյուրիին (ՎԻԴԵՈ)
Հայուհի Մադլենը Ջոն Լենոնի Imagine հիթի հայերեն կատարմամբ ցնցել է ֆրանսիական «Մանկական ձայնը» նախագծի ժյուրիին. ՎԻԴԵՈ
15:16
19 Հուլիսի 2023
«Սլավյանսկի բազար» մրցույթում Գրան Պրիի արժանացած Մաշա Մնջոյանը պատմել է իր տպավորությունների մասին
«Սլավյանսկի բազար» մրցույթում Գրան Պրիի արժանացած Մաշա Մնջոյանը պատմել է իր տպավորությունների մասին
14:32
17 Հուլիսի 2023
Հայաստանը ներկայացնող Մաշա Մնջոյանն արժանացել է Գրան Պրի մրցանակի «Славянский базар» մրցույթում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող երգչուհի Մաշա Մնջոյանը Վիտեբսկում անցկացված «Славянский базар» մրցույթում, դարձել է հաղթող՝ արժանանալով Գրան Պրի մրցանակին. ՎԻԴԵՈ
13:02
10 Հուլիսի 2023
Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը՝ ARARAT հայկական կոնյակների աջակցությամբ (ՖՈՏՈ)
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և ARARAT հայկական կոնյակների համագործակցությունը տարիների պատմություն ունի. ՖՈՏՈ
14:11
03 Հուլիսի 2023
Ամերիկահայերը կոչ են անում Disney–ին չեղարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքի մասին սերիալի ցուցադրությունը
Ամերիկահայերը կոչ ենարել Disney-ին չեղարկել ժամանակակից Թուրքիայի հիմնադիր, 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Քեմալ Աթաթուրքի կյանքի մասին պատմող սերիալը
13:11
23 Հունիսի 2023
Անչափ հուզիչ. Ճապոնիայի դեսպանը Կապանում կատարում է «Հայի աչքեր» ստեղծագործությունը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Անչափ հուզիչ. Ճապոնիայի դեսպանը Կապանում հայերեն կատարում է «Հայի աչքեր» ստեղծագործությունը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:50
19 Հունիսի 2023
Պրոթեզները խոչընդոտ չեն. «Զինվորի տան» տղաներն ազգագրական պար են պարում (ՎԻԴԵՈ)
Պրոթեզները խոչընդոտ չեն. «Զինվորի տան» տղաներն ազգագրական պար են պարում. ՎԻԴԵՈ
14:42
02 Հունիսի 2023
«Yerevan». Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել. ՎԻԴԵՈ
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ