ԵՐԵՎաՆ, 5 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ահա և եվրատեսիլյան բեմը: Բոլոր նրանք, ովքեր հավատում են հրաշքին, կգտնեն այն հենց եվրատեսիլյան բեմում։
«Մանկական Եվրատեսիլ 2022-ի» բեմը, ինչպես և խորհրդանիշը, նույնպես կառուցված է հրաշքի շուրջ։ Կենտրոնական բեմը նման է հոլին, իսկ նրա շուրջ լույսով թելերն են, որոնք փոխանցելու են յուրաքանչյուր ելույթի էներգիան։
«Մանկական Եվրատեսիլ» երգի 20–րդ միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի դեկտեմբերի 11–ին Երևանի Մարզահամերգային համալիրում։ Մրցույթն այս տարի կանցնի «Spin the Magic» նշանաբանի ներքո։ Հայաստանը մրցույթին կներկայացնի 14–ամյա Նարեն։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում