530.17
7.45
476.34
+13
Եղանակը Երևանում
Հայ

Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցանկը

18:56
23 Օգոստոսի 2016

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Forbes ամերիկյան ամսագիրն իր կայքում հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանիշը։

Վարկանիշը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է «Քաղցած խաղերի» աստղ, ամերիկուհի Ջեննիֆեր Լոուրենսը, ով տարվա ընթացքում վաստակել է 46 մլն դոլար։ 26–ամյա Լոուրենսն ամենաերիտասարդն է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների տասնյակում։

Forbes–ի վարկանիշում Լոուրենսը զբաղեցրել է առաջին տեղը «Քաղցած խաղերի» (որն աշխարհում է հավաքել է 653 մլն դոլար) վերջին սերիայի վարձույթից ստացված եկամտի և «Ուղևորները» ֆիլմ նկարահանումների համար ստացված կանխավճարի շնորհիվ։ Օսկարակիր Լոուրենսի եկամուտները 2015 թ.–ին կազմել են 52 մլն դոլար։

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների առաջին եռյակում են նաև Մելիսա Մաքարթին (33 մլն դոլար) և Սքարլեթ Յոհանսոնը (25 մլն դոլար)։

Мелисса Маккарти

Նախորդ տարի նրանք ևս հայտնվել էին առաջին եռյակում, սակայն Յոհանսոնը զբաղեցնում էր երկրորդ հորիզոնականը (35,5 մլն դոլար), իսկ Մաքարթին երրորդն էր (23 մլն դոլար)։ 

Скарлетт Йоханссон

Առաջին եռյակին հետևում են 47–ամյա ամերիկուհի Ջեննիֆեր Էնիսթոնը` տարեկան 21 մլն դոլարով և 37–ամյա չինուհի Ֆան Բինբինը (17 մլն դոլար)։

Дженнифер Энистон

Նախորդ տարի Բինբինը, ով մարմնավորել է գլխավոր հերոսուհու կերպարը «Շիկահեր հարսնացուն` Լուսնային թագավորությունից» ֆիլմում, ևս զբաղեցնում էր չորրորդ հորիզոնականը` 21 մլն դոլարով։

Фань Бинбин

Բինբինի հետ միասին աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների լավագույն տասնյակում են հայտնվել ևս երկու կանայք, ովքեր ծնունդով ԱՄՆ–ից չեն։ 41–ամյա Շառլիզ Թերոնը, վաստակելով 16,5 մլն դոլար, զբաղեցրել է 6–րդ հորիզոնականը, նա ունի երկքաղաքացիություն։ Շարլիզը և՛ ԱՄՆ–ի, և՛ Հարավաֆրիկյան Հանրապետության քաղաքացի է։ Բոլիվուդի աստղ, 30–ամյա հնդիկ դերասանուհի Դիպիկա Պադուկոնեն 10–րդ հորիզոնականում է` 10 մլն դոլարով։

Forbes–ի վարկանիշում ներառվել են նաև Ջուլիա Ռոբերթսը (8–րդ հորիզոնական, 12 մլն դոլար) և Միլա Կունիսը (9–րդ հորիզոնական, 11 մլն դոլար)։

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցանկի 10 մասնակիցները 2015 թ.–ի հունիսի 1–ից մինչև 2016 թ.–ի հունիսի 1–ն ընկած ժամանակահատվածում վաստակել են ընդհանուր առմամբ 205 մլն դոլար առանց հարկման։ Նրանցից չորսը տարվա ընթացքում վաստակել են ավելի քան 20 մլն դոլար։
Այս տարի կանանց վարկանիշում հայտնվելու անցումային շեմը կազմել է 10 մլն դոլար։ Նախորդ տարի այդ շեմը 6 մլն դոլար էր։

Forbes–ը գնահատում է դերասանուհիների եկամուտները Nielsen սոցիոլոգիական ընկերության և Box Office Mojo ու IMDB կայքերի տվյալների հիման վրա, որոնք հետևում են կինովարձույթներից ստացված գումարներին։ Հաշվի են առնվում նաև գործակալների, մենեջերների, փաստաբանների և հենց աստղերի հարցազրույցների ժամանակ հրապարակված տեղեկությունները։ –0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:48
20 Հոկտեմբերի 2019
Հայ լեգենդների երեկո Ուրգանտի մոտ. Մարտիրոսյանը պատմել է նախագահի հետ լուսանկարի և նոր շոուի մասին (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ շոումեն և stand-up վարող Գարիկ Մարտիրոսյանը և մարմնամարզության չեմպիոն Արթուր Դալալոյանը հյուրընկալվել են «Вечерний Ургант» շոուում:
14:23
18 Հոկտեմբերի 2019
Գորան Բրեգովիչի համերգը տեղափոխվում է. գնված տոմսերն ուժի մեջ են (ՎԻԴԵՈ)
Այսօր` հոկտեմբերի 18-ին, վրա նախատեսված Գորան Բրեգովիչի համերգը տեղափոխվում է:
11:51
18 Հոկտեմբերի 2019
Գորան Բրեգովիչն ամանորյա անակնկալ կմատուցի Երևանի բնակիչներին
Սերբ հայտնի երաժիշտ Գորան Բրեգովիչն ամանորի անակնկալ կմատուցի Երևանի բնակիչներին։
16:40
09 Հոկտեմբերի 2019
System of a Down–ը համերգ կտա Երևանում. Սերժ Թանկյան
System of a Down հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հայտարարեց Երևանում կայանալիք համերգի մասին։
15:19
07 Հոկտեմբերի 2019
Փոքրիկ թավջութակահարուհին. 8–ամյա Լիանա Ուլիխանյանը փայլել է «Лучше всех!» շոուի ժամանակ (ՎԻԴԵՈ)
8–ամյա թավջութակահարուհի Լիանա Ուլիխանյանը կիրակի փայլել է «Лучше всех!» շոուի ժամանակ։
23:00
06 Հոկտեմբերի 2019
Աշխարհահռչակ երաժիշտ Արմին վան Բյուրենը` Երևանում. զբոսանք և նվերներ (ՖՈՏՈ)
Աշխարհահռչակ դիջեյ և երաժշտական պրոդյուսեր Արմին վան Բյուրենը ժամանել է Երևան:
10:45
16 Սեպտեմբերի 2019
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2019»–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայտնի է «Մանկական Եվրատեսիլ 2019»–ում Հայաստանը ներկայացնող մասնակցի անունը։
16:37
29 Օգոստոսի 2019
Փաշինյան. «Հայաստանում մշակույթն ու արվեստը պետք է վաստակեն, այլ ոչ «վիզ ծռեն» բարերարների առջև»
Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբին 57.8 մլն դրամ հատկացնել։
21:01
28 Օգոստոսի 2019
Մարտիրոսյանն ու Գալուստյանը ներկայացրել են «Чача Вдвоем» զուգերգի առաջին տեսահոլովակը (ՎԻԴԵՈ)
Հայտնի հումորիստներ Գարիկ Մարտիրոսյանն ու Միխայիլ Գալուստյանը ներկայացրել են «Чача Вдвоем» զուգերգի առաջին տեսահոլովակը։
18:46
22 Օգոստոսի 2019
Աշխարհահռչակ Jamiroquai–ը ելույթ կունենա Հայաստանում (ՎԻԴԵՈ)
Jamiroquai բրիտանական հայտնի ջազ–ֆանկ խմբի ներկայացուցիչներն առաջին անգամ ելույթ կունենան Երևանում։
11:59
19 Օգոստոսի 2019
Աշխարհահռչակ Արմին Վան Բյուրենը հանդես կգա Երևանի Հանրապետության հրապարակում (ՎԻԴԵՈ)
Աշխարհահռչակ դիջեյ և երաժշտական պրոդյուսեր Արմին Վան Բյուրենը հանդես կգա Երևանի Հանրապետության հրապարակում:
13:29
15 Օգոստոսի 2019
Մահացել է հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովայի ամուսինն` Արմեն Մերաբովը
Կյանքից հեռացել է հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովայի ամուսինը` տաղանդավոր ջազային կոմպոզիտոր, դաշնակահար Արմեն Մերաբովը։