414.12
4.76
387.28
+21
Եղանակը Երևանում
Հայ

Ֆիլմեր՝ բաց երկնքի տակ, Ռուբեն Հախվերդյանի և Ջիվան Գասպարյանի համերգները․ Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» փառատոնը

19:35
17 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/․ Օգոստոսի 22-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը: Այս մասին հայտնում են փառատոնի կազմակերպիչները։ 

11 օր շարունակ «Ֆրեսկոն» կստեղծի իսկական տոն՝ պահպանելով համավարակի կանխարգելման կանոնները: 

Փառատոնի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը: 

Ֆրեսկոյի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա սահմանամերձ գեղատեսիլ Բերդ քաղաքում՝ Բերդ պարային անսամբլի բացօթյա մենահամերգով, այնուհետև համերգին կհաջորդեն միջազգային ֆիլմերի դիտումները: 

Загружается новость ... "Лево"
Փառատոնի երևանյան ծրագիրը կմեկնարկի օգոստոսի 24-ից և կշարունակվի մինչև սեպտեմբերի 1-ը հենց Երևանի սրտում՝ Աբովյան փողոցի Սբ Աննա և Սբ Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում: Ծրագրում կներառվեն ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր և առցանց հանդիպումներ: 

Փառատոնի ընթացքում կլինեն սպասված համերգներ՝ օգոստոսի 28-ին՝ Հայաստանի Պարի պետական անսամբլի մենահամերգ, 29-ին՝ Ռուբեն Հախվերդյանի 70-ամյանկին նվիրված հոբելյանական համերգ, օգոստոսի 30-ին՝ Ջիվան Գասպարյան և ընկերներ: 

Տեղեկացնենք, որ փառատոնին այս տարի ներկայացված 3000-ից ավել հայտից (85 երկիր) ընտրվել է 63 ֆիլմ (23 երկիր): Մրցութային ծրագրում ընդգրկվել են ֆիլմեր, որոնց ուղերձներն են մարդասիրությունը, հայրենասիրությունը, առողջ ապրելակերպը և այլ համամարդկային արժեքներ: 

Փառատոնն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ և Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:42
02 Հունիսի 2023
«Yerevan». Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել. ՎԻԴԵՈ
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար