«Եվրատեսիլ 2025»–ում Հայաստանը ներկայացնող Պարգը ելոււյթ կունենա այսօր (ՎԻԴԵՈ)

15.05.2025, 14:34
«Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ Պարգը ելույթ կունենա այսօր մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում՝ 5–րդ համարի ներքո․ ՎԻԴԵՈ
«Եվրատեսիլ 2025»–ում Հայաստանը ներկայացնող Պարգը ելոււյթ կունենա այսօր (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ Պարգը ելույթ կունենա այսօր մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում՝ 5–րդ համարի ներքո։

Պարգը կներկայացնի Survivor ստեղծագործությունը։ 

Մրցույթը կհեռարձակվի այսօր՝ ժամը 23:00-ին, «Առաջին ալիք»–ով։ Մրցույթն այս տարի անցկացվում է Բազելում՝ Շվեյցարիա։ 

Երգիչ PARG–ը (Պարգև Վարդանյան) ծնվել է Երևանում, մեծացել է Վոլգոգրադում։ Նա 28 տարեկան է։

Ավարտել է Վոլգոգրադի թատրոնի և կինոյի պետական ​​ինստիտուտը և եղել է The Edge Chronicles խմբի հիմնադիրներից մեկը։ 2017-ից 2019 թվականներին խումբը շրջագայել է Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում և Ուկրաինայում:

2022 թվականին PARG-ը վերադարձել է Հայաստան, հայտնի է Ռոզա Լինի երգերի քավերների կատարմամբ, համագործակցում է Brunette-ի հետ։ 2024 թվականին առաջադրվել է Armenian Music Video Award–ին «Araj» երգի համար։