417.14
4.83
386.42
+13
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի մնջախաղի թատրոնն իր տունը ձեռք բերեց

19:47
15 Փետրվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի մնջախաղի թատրոնը չորեքշաբթի ձեռք բերեց իր տունը։ Խորհրդանշական «ոսկե» բանալին թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանին հանձնեց Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

Ամբողջ կիսակատակ արարողությունը վերածվեց իսկական ներկայացման։ Դրանից մեկ օր առաջ մշակույթի նախարարն ասել էր. «Մենք կամ պետք է ձեզ ցրենք, կամ տարածք գտնենք»։ Դրանից հետո նա հրավիրեց թատրոնի դերասաններին հավաքվել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի մոտ` անակնկալ խոստանալով։ Նշված ժամին ժամանած Դադասյանն ասել էր, որ իրեն զանգահարել և հետաքրքրվել են, թե ճիշտ է, արդյո՞ք, որ դրամատիկական թատրոնը ցրում են, իսկ շենքը նվիրում մնջախաղի թատրոնին։

Новое здание театра пантомимы

Սակայն հետաքրքրասեր բաժանորդը սխալվել էր, հայ մնջախաղացների նոր տունը գրքի նախկին պալատն է, որը գտնվում է դրամատիկական թատրոնի հարևանությամբ։

«Գրքի ազգային պալատը միավորված էր Ազգային գրադարանի հետ, և Հայաստանի նախագահի հանձնարարականով որոշում է ընդունվել պալատի ազատված տարածքը փոխանցել թատրոնին»,– ասաց Ամիրյանը։

Ըստ նրա, թատրոնի նոր տարածքի նորոգման և վերականգնման միջոցները կհատկացվեն պետական բյուջեից։ Ծրագրվում է, որ նորոգումը կավարտվի այս տարի, և միայն դրանից հետո թատրոնը պաշտոնապես կբացվի։

Դադասյանն իր հերթին հիշեցրեց, որ արդեն քսան տարի խոսում է սեփական շենքի բացակայության մասին։ «Այժմ կկարողանանք իրականացնել մեր ծրագրերը»,– ասաց գեղարվեստական ղեկավարը։

Новое здание театра пантомимы, Армен Амирян, Жирайр Дадасян

Նա նաև խոստացավ, որ մնջախաղի թատրոնի առաջին բեմադրությունը նվիրված կլինի գրքի և ընթերցանության թեմային, քանի որ Գրքի ազգային պալատի նախկին շենքում յուրահատուկ աուրա է տիրում։

1974 թվականին հիմնված Երևանի մնջախաղի պետական թատրոնը հայկական միակ թատրոնն է, որն իր հիմնադրման պահից երբեք սեփական շենք չի ունեցել։ Վերջին տարիներին թատրոնի ներկայացումները բեմադրվել են Պատանի հանդիսատեսի թատրոնում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
16:37
10 Ապրիլի 2023
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են. ՎԻԴԵՈ
11:56
10 Ապրիլի 2023
Brunette –ը գերում է Եվրոպան. Մադրիդում կայացել է Brunette–ի առաջին կենդանի ելույթը (ՎԻԴԵՈ)
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Brunette–ն առաջին անգամ կենդանի ձայնով կատարել է իր «Future Lover» երգը. ՎԻԴԵՈ