ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Dilijan Music Fest խորագրով երաժշտական բացառիկ տոն կանցկացվի առաջին անգամ Դիլիջանում հուլիսի 15–ին, հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց The One կազմակերպիչ ընկերության ներկայացուցիչ Էրիկ Ավետիսյանը։
«Միջոցառմանը կմասնակցեն 11 հայտնի դիջեյներ, ովքեր կապահովեն լավ փոփ–երաժշտություն ողջ օրվա ընթացքում։ Միջոցառումը կմեկնարկի ժամը 11։00–ին և կավարտվի 22։00–ին։
Փառատոնը կանցկացվի Դիլիջանի «Իմպուլս» գործարանի տարածքում` ինչպես բացօթյա, այնպես էլ շենքի ներսում, որտեղ երկրորդ հարկում կկայանա հայ դիզայներների ցուցահանդես»,– ասաց Ավետիսյանը։
Փառատոնին կմասնակցեն` DJ Guevo–ն, DJ Shant–ն, DJ Donz–ը, Alen Hertz–ը և այլք, ովքեր կկատարեն pop, punk, electropop, tech house ժանրի կոմպոզիցիաներ։
Загружается новость ... "Лево"
Ավետիսյանն ավելացրեց, որ փառատոնի այցելուներին, բացի 12–ժամյա նոն–ստոպ երաժշտությունից, նաև սպասում է խաղային գոտի, ֆուդկորտ, որտեղ ներկայացված կլինի երևանյան սրճարանների և ռեստորանների մենյուն։
«Ակնկալում ենք, որ փառատոնի այցելուների թիվը կհասնի 1000–ի։ Ցանկացողները կարող են գնալ Դիլիջան հատուկ ավտոբուսներով, որոնք կմեկնեն Շահումյանի հրապարակից ժամը 09։00–ից մինև 17։00 ժամը մեկ»,– ասաց նա։
Ըստ նրա, նման ծավալուն նախագիծ Հայաստանում առաջին անգամ է իրականացվում և այսուհետ կանցկացվի ամեն տարի։ -0-