ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ալեքսեյ Գերման կրտսերի «Դովլաթով» ֆիլմը հանդիսատեսի համակրանքի մրցանակի է արժանացել Բեռլինի 68-րդ կինոփառատոնի շրջանակում:
Այդ մասին հայտնում է Բեռլինալեի
կայքը:
Նույն մրցանակին է արժանացել նաև Տիմուր Բեկմամբետովի «Պրոֆիլ» ֆիլմը:
Աղբյուրի հաղորդմամբ, «Դովլաթով»-ը ստացել է Berliner Morgenpost թերթի անկախ ժյուրիի մրցանակը:
Загружается новость ...
"Право"
«Ինձ շատ հաճելի է, շատ կարևոր է, որովհետև մենք ֆիլմ ենք նկարահանել հիանալի տաղանդավոր մարդկանց մասին, ովքեր շատ կարևոր են ռուսական մշակույթի մասին: Եվ ես ուրախ եմ, որ նրանց մասին ավելի շատ կիմանան», —
«Ինտերֆաքսը» մեջբերում է ռեժիսորի խոսքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆիլմը զբաղեցրել է Բեռլինալեի քննադատների վարկանիշի երկրորդ տեղը:
Ժապավենը նվիրված է գրողի կյանքի լենինգրադյան չորս օրերին։ Դովլաթովի դերակատարը սերբ դերասան Միլան Մարիչն է։ Ֆիլմում նկարահանվել են նաև Ելենա Լյադովան, Դանիլա Կոզլովսկին, Անտոն Շագինը, Սվետլանա Խոդչենկովան։ -0-