ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ալեքսեյ Գերման կրտսերի «Դովլաթով» ֆիլմը Բեռլինալեի կինոքննադատների վարկանիշի եռյակում է, հայտնում է Ռուսաստանի առաջին ալիքը։
Ինչպես գրում է Screen ամսագիրը, կինոփառատոնի չորրորդ օրվա արդյունքներով տարբեր երկրների կինոքննադատները ժապավենը գնահատալ են 2.7 միավոր։ Այնպես որ այն այժմ վարկանիշի երկրորդ տեղում է։ Ֆիլմը լավագույն արձագանքի է արժանացել Շվեդիայի և Ռուսաստանի փորձագետներից, ինչպես նաև հենց պարբերականի քննադատներից։
Загружается новость ...
"Право"
Առաջին հորիզոնականում է Ուես Անդերսոնի «Շնորի կղզի» մուլտֆիլմը, իսկ եռյակը եզրափակում է պարագվայցի Մարսելո Մարտինեսիի «Ժառանգորդուհիները» դրաման։ Ճիշտ է, այդ արդյունքը միջանկյկալ է, քանի որ մինչև դիտումները կշարունակվեն ևս մեկ շաբաթ։ Ռուսաստանում գրողի կյանքի մասին ֆիլմը կարելի կլինի դիտել մարտի 1–ից 4–ը։
Ժապավենը նվիրված է գրողի կյանքի լենինգրադյան չորս օրերին։ Դովլաթովի դերակատարը սերբ դերասան Միլան Մարիչն է։ Ֆիլմում նկարահանվել են նաև Ելենա Լյադովան, Դանիլա Կոզլովսկին, Անտոն Շագինը, Սվետլանա Խոդչենկովան։ -0-