«Դովլաթով»-ի կոստյումների նկարիչն արժանացել է Բեռլինալեի «Արծաթե արջ»-ի (ՖՈՏՈ)

25.02.2018, 11:00
Ալեքսեյ Գերման կրտսերի «Դովլաթով» ֆիլմի կոստյումների նկարիչ Ելենա Օկոպնայան «Արծաթե արջ»-ի է արժանացել Բեռլինի կինոփառատոնում:
«Դովլաթով»-ի կոստյումների նկարիչն արժանացել է Բեռլինալեի «Արծաթե արջ»-ի (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ալեքսեյ Գերման կրտսերի «Դովլաթով» ֆիլմի կոստյումների նկարիչ Ելենա Օկոպնայան «Արծաթե արջ»-ի է արժանացել Բեռլինի կինոփառատոնում, հայտնում է vesti.ru-ն: Մրցանակը նրան շնորհվել է Բեռլինի 68-րդ կինոփառատոնում ներդրած ավանդի համար: Մրցանակաբաշխության արարողությունն անցկացվել է շաբաթ Բեռլինալե Պալաստում:

«Շատ շնորհակալություն, վստահ եմ, որ այս պարգևը կօգնի մեր ֆիլմի ճակատագրին»,- Ինտերֆաքսը մեջբերում է մրցանակաբաշխության ժամանակ Օկոպնայայի ելույթից:
Բեռլինալեի «Ոսկե արջ»-ի արժանացավ Ադինա Պինտիլիեի «Մի կպիր ինձ» (Touch Me Not) ռումինական ֆիլմը:

Նախօրեին «Դովլաթով»-ը նաև ստացել է Berliner Morgenpost թերթի անկախ ժյուրիի մրցանակ:

Загружается новость ... "Право"

Բեռլինալեն անցկացվում է փետրվարի 15-ից 25-ը: Մրցույթին մասնակցում է 19 ֆիլմ Նորվեգիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ֆիլիպիններից, Ուրուգվայից:

«Դովլաթով» ֆիլմը նվիրված է գրողի կյանքի լենինգրադյան չորս օրերին։ Դովլաթովի դերակատարը սերբ դերասան Միլան Մարիչն է։ Ֆիլմում նկարահանվել են նաև Ելենա Լյադովան, Դանիլա Կոզլովսկին, Անտոն Շագինը, Սվետլանա Խոդչենկովան։ -0-