Աշխարհահռչակ օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան համերգ է տվել Ստեփանակերտում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսական հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայայի և նրա «Ձայն և ջութակ» ակադեմիայի երիտասարդ վոկալիստների «Երաժշտական անակնկալներ» համերգային ծրագիրն է ներկայացվել օգոստոսի 29-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում, հայտնում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կայքը։
Հաղորդման համաձայն` համերգի հատուկ հյուրն էր Նիկոլա Ուլիվերին (բաս) Իտալիայից: Համերգի երաժշտական նվագակցությունն ապահովել են դաշնակահար Ա. Կրիվցովան, ջութակահար Ա. Բրոնվեյբերը:
Լյուբով Կազարնովսկայան կատարել է հայտնի օպերային արիաներ։
Համերգին ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ և ՀՀ նախագահների տիկնայք Անահիտ Սահակյանն ու Ռիտա Սարգսյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը և այլք
Նախագիծը հովանավորել է «Հայկ Մաղաքելյանի բարեգործական հիմանդրամը»: -0-