415.24
4.83
386.52
+17
Եղանակը Երևանում
Հայ

Ռոբեր Գեդիկյանը կգլխավորի Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի ժյուրին

20:20
08 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսահայ հայտնի պրոդյուսեր, ռեժիսեր, սցենարիստ և դերասան Ռոբեր Գեդիկյանը կգլխավորի Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի ժյուրին, չորեքշաբթի լրագրողներին ասաց փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը։

Сусанна Арутюнян«Ոսկե ծիրան» միջազգային 12–րդ կինոփառատոնը կանցկացվի Երևանում հուլիսի 12-19–ը։

Գեդիկյանի և մի շարք այլ հայտնի կինոգործիչների մասնակցությունը փառատոնին հնարավոր է դարձել, այդ թվում` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության օժանդակության շնորհիվ։

Փառատոնը կբացվի Գեդիկյանի «Մի խենթի պատմություն» (Une Histoire de Fou) ֆիլմի ցուցադրությամբ։ Ավելի վաղ այդ ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի հատուկ ցուցադրության մեջ։

««Ոսկե ծիրանը» միջազգային լայն կապեր ունի, որոնք արդյունավետ կլինեին, եթե Հայաստանի արտասահմանյան պետությունների դեսպանություններն ավելի ակտիվ մասնակցեին դրան»,– նշեց Հարությունյանը։

ШармпантьеՀայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն իր հերթին նշեց, որ «Ոսկե ծիրանի» շրջանակում կանցկացվի «Ֆրանսիական նոր կինո» ծրագիրը, որն ընդգրկում է վերջին ժամանակ Ֆրանսիայում նկարահանված ֆիլմերի ցուցադրություն։

«Այդ կինոփառատոնը լավ հնարավորություն է ընձեռում հայ հանդիսատեսին ծանոթանալու համաշխարհային կինոարվեստին»,– ասաց Շարպանտիեն։

Մամուլի ասուլիսին ներկա գտնվող Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինն ընդգծեց, որ այն փոքր ժամանակահատվածում, երբ անցկացվում է «Ոսկե ծիրանը», Հայաստանը կդառնա համաշխարհային կինոյի համաշխարհային կենտրոն, ամբողջ աշխարհի լավագույն դերասանների և ռեժիսորների ձգողական խոշորագույն կենտրոն։

Марк Калинин«Հայաստանում սկսվում է իսկական կինեմատոգրաֆիական տոն, երբ Երևան են ժամանում հայտնի դերասաններ, ռեժիսորներ, կինոքննադատներ, ովքեր մեկ շաբաթվա ընթացքում կմասնակցեն մրցութային ծրագրին, կցուցադրեն իրենց հիանալի ֆիլմերը, կքննարկեն դրանք և հաճույք կպարգևեն այդ իսկապես միջազգային կինոփառատոնին»,– ասաց Կալինինը։

Նա խոստովանեց, որ ռուսների համար շատ հաճելի է մասնակցել այդ ծրագրին։ «Յուրաքանչյուր անվանակարգում կլինեն ռուսական ֆիլմեր, որոնք կպայքարեն մրցանակների համար, և հույս ունենք, որ մի շարք ռուսական ֆիլմեր կստանան բարձր պարգևներ տարբեր անվանակարգերում»,– ասաց Կալինինը։

«Մշակույթի և արվեստի օգնությամբ կարելի է այս աշխարհն ավելի բարի և լավը դարձնել... Շատ կարևոր է, որ Հայաստան նաև կժամանեն ռուս լրագրողներ, կինոքննադատներ, որ ռուս հեռուստադիտողին հասցնի այն, ինչ կատարվում է Երևանի կինոփառատոնի ժամանակ»,– ասաց Կալինինը։

«Ոսկե ծիրանի» շրջանակում ցուցադրվող բոլոր ֆիլմերի ամբողջական ցուցակը կտեղադրվի փառատոնի պաշտոնական կայքում` http://www.gaiff.am։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004թ.-ից և համարվում է տարածաշրջանում ամենաճանաչվածներից մեկը:

Այդ տարիների ընթացքում Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։ 2010 թվականին Երևանի կինոփառատոնն արժանացավ կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային Ficts Plate D'honneur միության գլխավոր մրցանակին:

Այս տարվա փառատոնի համաշխարհային կինոյի աստղեր կդառնան իտալացի դերասանուհի Օրնելլա Մուտին, ամերիկացի դերասանուհի Նաստասյա Կինսկին։

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
16:37
10 Ապրիլի 2023
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են. ՎԻԴԵՈ
11:56
10 Ապրիլի 2023
Brunette –ը գերում է Եվրոպան. Մադրիդում կայացել է Brunette–ի առաջին կենդանի ելույթը (ՎԻԴԵՈ)
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Brunette–ն առաջին անգամ կենդանի ձայնով կատարել է իր «Future Lover» երգը. ՎԻԴԵՈ