Օրնելա Մուտին և Նաստասյա Կինսկին կդառնան «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի պատվավոր հյուրեր կդառնան
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Համաշխարհային կինոյի աստղեր Օրնելա Մուտին և Նաստասյա Կինսկին որպես պատվավոր հյուրեր հրավիրված են «Ոսկե ծիրան» միջազգային 12–րդ միջազգային կինոփառատոնին, հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց փառատոնի տնօրեն–հիմնադիր, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը։
«Ոսկե ծիրան» միջազգային տասներկուերորդ կինոփառատոնը կանցկացվի Երևանում հուլիսի 12-18–ը։
«Օրնելա Մուտին Երևան կբերի ֆիլմեր, որոնք կցուցադրվեն փառատոնի շրջանակում։ Նրան կշնորհեն նաև «Համաշխարհային կինոյում ունեցած ավանդի» ավանդական պատվավոր մրցանակը»,– ասաց Խաչատրյանը։
«Ոսկե ծիրանի» այլ պատվավոր հյուրերի թվում նա նշեց ֆրանսիացի դերասան Պատրիկ Շենեին, ով նկարահանվել է հայկական փառատոնի մրցութային ֆիլմերից մեկում` «Ես այստեղ սիրված լինելու համար չեմ»։
Խաչատրյանի կարծիքով, համաշխարհային մեծության այդ աստղերի ժամանումը փառատոնն իսկական տոն կդարձնի։
Նրա խոսքով, Երևան կժամանեն նաև ռեժիսորներ Ռոբեր Գեդիկյանը` «Խաղարկային կինո» անվանակարգում ժյուրիի նախագահ, և Ռոգբ Նիլսենը, ով վարպետության դաս կանցկացնի։
«Ոսկե ծիրան» փառատոնն անցկացվում է Երևանում 2004 թվականին և համարվում է տարածաշրջանում ամենահեղինակավորներից մեկը։
«Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերի թվում նախորդ տարիներին եղել են հայտնի սցենարիստ, գրող Տոնինո Գուերան, դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։ 2010 թվականին Երևանի կինոփառատոնն արժանացել է Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստաընկերության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակի։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր տեղեկատվական հովանավորն է։ –0–