ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Լոնդոնի Christie's–ի «ռուսական վաճառաքներում» ամենաբարձր գնահատված կտավը` Հովհաննես Այվազովսկու «Ամերիկյան նավը Ջիբրալթարի ժայռի մոտ» նկարը, չգտավ իր գնորդին։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», կտավը եղել է վաճառքի գլխավոր լոտը։ Christie's-ի ներկայացուցիչն ասել է, որ կտավը ստեղծվել է 1873 թվականին, այն առաջին անգամ վաճառվել է 2007-ին` 2,7 միլիոն ֆունտով, այդ ռեկորդը պահպանվել է 5 տարի: Այս վաճառքի ժամանակ նախնական գինը կկազմի 2-2,5 միլիոն ֆունտ:
Գնորդ չի ունեցել նաև Նիլկոլայ Ռերիխի «Հեսեր–Խանի ջոկատը» կտավը, որը գնահատվում է 500-700 հազար ֆունտ ստեռլինգ և վաճառքի է հանվել Ռերիխի նյույորքյան թանգարանի կողմից: Չի վաճառվել ևս մեկ կարևոր լոտ` Իլյա Մաշկովի` 400-600 հազար ֆունտ ստեռլինգ գնահատված «Ծաղկամանով ծաղիկներ ծովի ֆոնին» նկարը։
Վաճառքների ամենաթանկ լոտ դարձավ Նիկո Փիրոսմանիի կտավը, որը վաճառվեց 962.5 հազար ֆունտ ստեռլինգով: Մի ժամանակ Փիրոսմանիի կտավը պատկանում էր ֆրանսիացի գրող Լուի Արագոնին։
Նիկոլայ Ռերիխի «Սպիտակ և երկնային» նկարը, որը գնահատվում է 500-700 հազար ֆունտ ստեռլինգ, վաճառվել է 542.5 հազար ֆունտ ստեռլինգով։ -0-