416.92
4.78
387.22
+30
Եղանակը Երևանում
Հայ

Արամ Խաչատրյանի որդին Հայաստանի նախագահի հետ հոր ժառանգության պահպանության հարցերն է քննարկել

18:49
16 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի որդին`  Կարեն Խաչատրյանը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր հոր հարուստ մշակութային ժառանգության պահպանության հետ կապված հարցեր է քննարկել։

Մասնավորապես, քննարկվել է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ամբողջական ժողովածուի հրատարակման հարցը, որի իրագործմանը նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել:

Հանրապետության նախագահը կարևորել է, որ համաշխարհային ճանաչում և հռչակ ունեցող մեծ արվեստագետի հարազատները ոչ միայն չեն կորցնում կապը պատմական հայրենիքի հետ, այլև փորձում են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել պետության կողմից Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու և նրա երաժշտական հարուստ ժառանգությունը պահպանելու, ապագա սերունդներին փոխանցելու գործում ներդրվող ջանքերին:

Կարեն Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին, մշակույթի նախարարությանը և բոլոր այն շահագրգիռ անձանց, ովքեր մշտապես ուշադրության կենտրոնում են պահում մաեստրոյի կյանքն ու գործունեությունը, հանդես գալիս նրա ժառանգության պահպանմանն ու ներկայացմանն ուղղված նոր ծրագրերով, նպաստում դասական երաժշտության, մասնավորապես, Արամ Խաչատրյանի երաժշտության հանրահռչակմանն ու երիտասարդների շրջանում հետաքրքրության բարձրացմանը:

Այս համատեքստում Կարեն Խաչատրյանը գոհունակությամբ է խոսել Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասին: Կարևորվել են նաև մեծ կոմպոզիտորի ժառանգության թվայնացման, տուն-թանգարանի վերանորոգման, պահպանման և այնտեղ գտնվող արժեքավոր նմուշները ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ռեեստրում ընդգրկելու ուղղությամբ իրականացված մեծածավալ աշխատանքները:--0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:42
02 Հունիսի 2023
«Yerevan». Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել. ՎԻԴԵՈ
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար