416.22
4.82
386.25
+17
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում Իրինա Ալեգրովայի համերգը կկայանա մայիսի 23–ին

17:45
16 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում հայտնի երգչուհի Իրինա Ալեգրովայի համերգն անպայման կկայանա մայիսի 23–ին, հայտատարել է Forpostart Production ընկերության մոսկովյան գրասենյակի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Տոլստելևը, ով նաև համերգի կազմակերպիչն է։

Ալեգրովայի «Բիս» համերգը պետք է կայանար մարտի 6–ին Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, համերգն  այնուհետև տեղափոխվել էր ապրիլի 6–ին։

«Անձամբ ես եմ Իրինա Ալեքսադրովնային դիմավորել Երևանում։ Բայց համերգի օրը ժամը հինգից հետո վատ զգացողություն ուներ, ջերմությունը բարձրացել էր մինչև 39.5 աստիճանի։ Մենք բժիշկների բրիգադ կանչեցին, ովքեր նրան կաթիլային միացրեցին»,– ասել է Տոլստոլևը` բացատրելով այն պատճառները, որոնց հետևանքով համերգը հետաձգվել էր։

Նա նշել է, որ սկզբում համերգը հետաձգվել է մեկ ամսով, բայց, ելնելով բազմաթիվ օբյեկտիվ գործոններից, նախևառաջ, այն պատճառով, որ ապրիլին Երևանում անցկացվելու են Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ, ինչպես նաև երգչուհու հյուրախաղերի խիտ ժամանակացույցի պատճառով համերգը տեղափոխվել է մայիսի 23–ին։

Forpostart Production ընկերության գլխավոր տնօրեն և պրոդյուսեր Զառա Մխեյանն իր հերթին նշել է, որ անընդունելի է համարում այն մարդկանց վարքագիծը, ովքեր նվեր ստանալով համերգի տոմսերը, փորձում են դրանք կամ վերադարձնել, կամ վաճառել։

«Եթե դուք ցանկանում եք վերադարձնել գնված տոմսը, ապա ձեզ անհրաժեշտ է գրել [email protected] հասցեին, ինչից հետո կստուգվի, թե արդյո՞ք, տոմսը գնվել է, և դրանից հետո կնշանակվի որոշակի օր, երբ բոլոր ցանկացողները կկարողանան վերադարձնել տոմսերը ՄՀՀ–ի դրամարկղեր»,– ասաց Մխեյանը։

Նա միաժամանակ խնդրեց այդ հարցով չդիմել քաղաքի դրամարկղերին։

Հաշվի առնելով մամուլում տարածված լուրերն այն մասին, որ Ալեգրովան իբր ընդհանրապես չի եկել Երևան` ներկաներին ներկայացվել է հյուրանոցի տեղեկատվական թերթիկը երգրուհու բնակվելու և մեկնելու մասին։

Ալեգրովան ռուսական էստրադայի ամենավառ  և սեքսուալ երգչուհիներից մեկն է։ Տարբեր տարիներին նա կատարել է այնպիսի երգեր, ինչպես «Հարսանեկան ծաղիկներ», «Ծննդյան օր», «Իմպերատրիցա», «Կրտսեր լեյտենանտ», «Չեմ հավատում», «Բարև, Անդրեյ», «Անավարտ սիրավեպ», «Օտարական», «Առևանգողը»։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
16:37
10 Ապրիլի 2023
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են. ՎԻԴԵՈ
11:56
10 Ապրիլի 2023
Brunette –ը գերում է Եվրոպան. Մադրիդում կայացել է Brunette–ի առաջին կենդանի ելույթը (ՎԻԴԵՈ)
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Brunette–ն առաջին անգամ կենդանի ձայնով կատարել է իր «Future Lover» երգը. ՎԻԴԵՈ