ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի Երևանի Մոսկվայի տանը տեղի կունենա տոնական երեկո` նվիրված Կանանց միջազգային օրվան, հաղորդում է Մոսկվայի տան մամուլի ծառայությունը։
«Մոսկվայի տան բեմից հայտնի հայ կանայք կներկայացնեն իրենց կարիերայի աճի և ընտանեկան բարեկեցության գաղտնիքները», –նշվում է հաղորդագրության մեջ։
Երեկոյի հերոսներն են «Նորք–Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը, «Հայուհի» ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր Լադա Գոլովյանը, Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Անուշ Տեր–Մինասյանը, հայտնի շախմատիստուհի Էլինա Դանիելյանը, «Սմակ սալաթ» խանութ–սրճարանի սեփականատեր Կարինե Բադալյանը, ոսկերիչ–դիզայներ Կառա Ավետիսյանը, դիզայներ Հասմիկ Ղազարյանը և ուրիշներ։
Երեկոյի ընթացքում, որը կմեկնարկի ժամը 19։00–ին, կհնչեն կանանց նվիրված երգեր հայտնի արտիստների կատարմամբ։–0–