ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Կինոյի մասին» օրենքի նախագծի մասնագիտական հանձնաժողովի անդրանիկ նիստն է տեղի ունեցել երեքշաբթի Երևանում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովում ներառվել են ոլորտի առաջատար մասնագետները։
Ավելի վաղ «Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման վերաբերյալ հանձնարարականով է հանդես եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։–0–