Վասիլի Կանդինսկու կտավները կդառնան Լոնդոնում Sotheby`s աճուրդի թոփ–լոտերը

23.01.2015, 13:13
Վասիլի Կանդինսկու «Moskau II» և «Ohne Titel» նկարները կդառնան փետրվարի 3–ին Sotheby`s աճուրդի տան կազմակերպած աճուրդի «XX դարի իմպրեսիոնիստներն ու արվեստը» կատեգորիայի թոփ–լոտերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Վասիլի Կանդինսկու կտավները կդառնան Լոնդոնում Sotheby`s աճուրդի թոփ–լոտերը

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Վասիլի Կանդինսկու «Moskau II» և «Ohne Titel» նկարները կդառնան փետրվարի 3–ին Sotheby`s աճուրդի տան կազմակերպած աճուրդի «XX դարի իմպրեսիոնիստներն ու արվեստը» կատեգորիայի թոփ–լոտերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Կանդինսկու «Moskau II» կտավը գնահատվում է 6–8 մլն ֆունտ ստեռլինգ (9,2–12,2 մլն դոլար), «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել են աճուրդի տնից։

«1916 թ.–ին ստեղծված նկարը, որը մինչև հիմա պահվում էր մասնավոր հավաքածուում, պատկանում է նկարչի ստեղծագործության լավագույն աշխատանքներին», – նշել է Sotheby`s–ի ներկայացուցիչը։

Նկարչի «Մոսկվա  I» նկարը, որը ստեղծվել է նույն ժամանակահատվածում, գտնվում է Տրետյակովյան պատկերասրահում։

Կանդինսկու «Ohne Titel» (Անվերնագիր) կտավը, որն աճուրդում գնահատվում է 800 հազարից–1,2 մլն ֆունտ ստեռլինգ (1,2–1,8 մլն դոլար), թղթի վրա ստեղծված նկարչի ամենավառ աշխատանքներից է, տեղեկացրել են Sotheby`s–ից։

Երկու, այսպես կոչված, «մոսկովյան նկարները» ստեղծվել են Առաջին համաշխարհայինից հետո Գերմանիայից հարազատ քաղաք Կանդինսկու վերադարձից հետո, նա Գերմանիայում է բնակվել գրեթե 20 տարի։

Վասիլի Կանդինսկին ծնվել է Մոսկվայում 1866 թ.–ին և մահացել է Ֆրանսիայում 1944 թ.–ին։ Նա աշխարհահռչակ ռուս գեղանկարիչ է, գրաֆիկայի հեղինակ և կերպարվեստի տեսաբան, աբստրակցիոնիզմի հիմնադիրներից մեկն է։–0–