ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հոբելյանի կապակցությամբ շնորհավորել է ՌԽՍՀ ժողովրդական արտիստ Անաստասիա Վերտինսկայային` նշելով նրա հազվագյուտ տաղանդն ու հատուկ էներգետիկան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` ուրբաթ հղում անելով ՌԴ կառավարության կայքին։
«Բնությունը շռայլորեն օժտել է Ձեզ բացառիկ գեղեցկությամբ, հազվագյուտ տաղանդով, դերի նրբագույն ուրվապատկեր ստեղծելու, Ձեր հերոսուհիների դարաշրջանի ոգին ամբողջովին փոխանցելու ունակությամբ։ Կինոյում և թատրոնում մարմնավորած Ձեր յուրաքանչյուր կերպարն իսկական գեղարվեստական ստեղծագործություն է` լի անհավանական էներգետիկայով, նրբագեղությամբ և հմայքով», – նշել է Մեդվեդևը։
Թատրոնի և կինոյի դերասանուհի Անաստասիա Վերտինսկայան ուրբաթ նշում է 70–ամյա հոբելյանը։–0–