Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնը սուտ է որակել Վոլչեկի առողջական ծայրահեղ վիճակի մասին տեղեկատվությունը

16.12.2014, 20:30
Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնը սուտ է որակել ԶԼՄ–ներում տեղ գտած տեղեկատվությունն այն մասին, թե թատրոնի գեղարվեստական ղեկավար Գալինե Վոլչեկը կրիտիկական վիճակում է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնը սուտ է որակել Վոլչեկի առողջական ծայրահեղ վիճակի մասին տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնը սուտ է որակել ԶԼՄ–ներում տեղ գտած տեղեկատվությունն այն մասին, թե թատրոնի գեղարվեստական ղեկավար Գալինե Վոլչեկը կրիտիկական վիճակում է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ մի քանի ԶԼՄ–ներ տեղեկացրել էին, որ Վոլչեկը տեղափոխվել է հիվանդանոց սրտի հետ կապված խնդրի պատճառով։ ԶԼՄ–ների տեղեկատվությամբ` նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

«Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի մամուլի ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ թատրոնի գեղարվեստական ղեկավար Գալինա Վոլչեկի առողջական ծանր վիճակի մասին խոսակցությունները  հերյուրանք են», – նշվում է թատրոնի պաշտոնական կայքում։

«Թատրոնում ընթանում են «Երկուսը ճոճանակին» բեմադրության պլանային փորձերը, որի բեմադրող ռեժիսորը Գալինա Վոլչեկն է։ Պրեմիերան տեղի կունենա 2015 թ.–ի հունվարին», – ավելացրել են թատրոնից։–0–