ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի են դարձել ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակի հավակնորդների անունները, հիմնական հավակնորդների ցանկում նշված են «Բերդմեն», «Ամեն ինչի տեսություն», ««Գրանտ Բուդապեշտ» հյուրանոց», «Նմանակման խաղ», «Պատանեկություն» ֆիլմերի դերասանների անունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Գիլդիայի կայքում հրապարակած մամուլի հաղորդագրության համաձայն, ամենամեծ թվով անվանակարգեր է ստացել է Ալեխանդրո Գոնսալեսի Ինյարիտուի «Բերդմեն» ժապավենը։ Մրցանակի հավակնորդներն են Մայքլ Քիթոնը` տղամարդու լավագույն դերի համար, Էդվարդ Նորթոնը` երկրորդ պլանի լավագույն դերի համար, Էմմա Սթոունը` կնոջ երկրորդ պլանի լավագույն դերի համար։ Ֆիլմը պատնմում է մի դերասանի ճակատագրի մասին, ով պատրաստվում է դեր խաղալ բրոդվեյան բեմադրությունում։ Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան կկայանա 2015 թվականի հունվարի 22–ին։ -0-