412.76
4.77
386.62
+9
Եղանակը Երևանում
Հայ

Ալիսա Ֆրեյնդլիխը նշում է 80 ամյակը

11:11
08 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Թատրոնի և կինոյի դերասանուհի Ալիսա Ֆրեյնդլիխը դեկտեմբերի 8-ին նշում է 80 ամյակը։ ՌԻԱ Նովոստին կենսագրական տվյալներ է ներկայացնում։

Ալիսա Բրունոյի Ֆրեյնդլիխը ծնվել է 1934 թվականի դեկտեմբերի 8–ին Լենինգրադում (այժմ` Սանկտ Պետերբուրգ) հայտնի դերասան Բրունո Ֆրեյնդլիխի ընտանիքում։

1957 թվականին ավարտել է Լենինգրադի Ա.Ն.Օստրովսկու անվան թատերական ինստիտուտի Բորիս Զոնի կուրսը։

1957-1961 թվականներին եղել է Լենինգրադի Կոմիսարժևսկայայի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի։ 1961 թվականին Ֆրեյնդլիխն անցել է Լենսովետի թատերախումբ, որտեղ դարձել է առաջատար դերասանուհիներից մեկը։

1983 թվականից Ֆրեյնդլիխը Գորկու անվան (1992 թվականից` Տովստոնոգովի անվան) դրամատիկական մեծ թատրոնի դերասանուհի է։

Ֆրեյնդլիխը բազմաթիվ դերեր է ունեցել նաև կինոյում։ Նրա առաջնախաղը եղել է դեռ 1955 թվականին Ֆրիդրիխ Էմմերի «Անավարտ վիպակ» ֆիլմում, սակայն երկար տարիներ շարունակ նրան հիմնականում փոքր դերեր էին առաջարկում։ Դերասանուհու յուրահատուկ տաղանդը կինոյում բացահայտվեց միայն 1970–ականներին։ 1974 թվականին նա խաղաց իր առաջին մեծ դերը` Եվգենի Խրինյուկի «Աննան և կոմանդորը» կինովիպակում։ Դերասանուհու համար բեկումնային էր 1976 թվականը, երբ Էլդար Ռյազանովը նրան հրավիրեց «Ծառայողական սիրավեպ» կատակերգական ֆիլմում Լյուդմիլա Պրոկոֆևնա Կալուգինայի դերը խաղալու համար։ Այդ դերի համար Ֆրեյնդլիխը 1977 թվականին «Խորհրդային էկրան» ամսագրի հարցման արդյունքներով ճանաչվել է տարվա դերասանուհի։ 

Դերասանուհին ավելի քան 60 ֆիլմում է նկարահանվել։

Ֆրեյնդլիխը երեք անգամ ամուսնացած է եղել։ Դերասանուհու առաջին ամուսինը նրա համակուրսեցի Վլադիմիր Կարասևն էր (1934-2009)։ Երկրորդ ամուսինը Լենսովետի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր Իգոր Վլադիմիրովը (1919-1999)։ Այդ ամուսնությունից նրանք ունեն (1968 թվականին ծնված)  դուստր Վարվառա անունով` նույնպես դերասանուհի։ Դերասանուհու երրորդ ամուսինը դերասան Յուրի Սոլովեյն էր։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
16:37
10 Ապրիլի 2023
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են. ՎԻԴԵՈ