416.92
4.78
387.22
+28
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում հայտարարվել են ReAnimania անիմացիոն կինոփառատոնի դափնեկիրների անունները

11:40
31 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ReAnimania Երևանի վեցերորդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի մրցութային ծրագրի հաղթողների անունները հայտնի դարձան նախօրեին դափնեկիրների պարգևատրման և փառատոնի փակման արարողության ժամանակ։

Փակման արարողությունը, որը վարում էր փառատոնի գեղարվեստական ղեկավար Րաֆֆի Մովսիսյանը, անցկացվում էր «Մոսկվա» կինոթատրոնում։

«Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթել է Ալե Աբրեուի «Տղան և աշխարհը» բրազիլական անիմացիոն ֆիլմը, իսկ ժյուրիի հատուկ հիշատակմանն է արժանացել լատվիացի ռեժիսոր Սիգնե Բաումանեի «Գրպանիս քարերը» ֆիլմը։

Ռուս ռեժիսոր Սերգեյ Մերինովի «Պլաստիլինե այբուբեն» ժապավենը ճանաչվել է լավագույն հեռուստատեսային/ուսուցողական հոլովակ, ժյուրին հիշատակել է նաև ֆրանսիացի ռեժիսոր Մորիս Յուվլինի «Մեծ հրաձիգ» աշխատանքը։

«Լավագույն երաժշտական հոլովակ» անվանակարգում լավագույն հոլովակը խորվաթուհի Ելենա Օրոզի «Ֆակոֆբոլան. մի՞շտ, թե՞ երբեք» աշխատանքն է։ Ժյուրիի հատուկ հիշատակմանն է արժանացել Դիեգո Ակելիայի «Շնորհակալություն» բրազիլական հոլովակը։

Լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար պարգևի է արժանացել Նասոս Վակալիսի «Ընթրիք մի քանիսի համար» հունա–ամերիկյան աշխատանքը։ Հատուկ նշվել է գերմանացի Ռոբերտ Լեբելի «Քամի» անիմացիոն ֆիլմը։

Լավագույն դիպլոմային ֆիլմ է ճանաչվել Ալեքսանդր Խետմերովի «Աստվածների քաղաքը» չեխական ֆիլմը։ Ժյուրին հիշատակել է նաև Կարոլինա Սպեխտի «Անհավանական ճկուն մարդը» լեհական ֆիլմը։

Իսկ արգենտինացի ռեժիսոր Խուլիո Լուդուենիայի «Քրոնոպներ և ֆամաներ» ֆիլմը ստացել է Վալենտինա Պոդպոմոգովի անվան մրցանակը`լավագույն կոնցեպտուալ լուծման համար։

Ավարտվել է ReAnimania Երևանի վեցերորդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի փակման արարողությունը և Արի Ֆոլմանի «Կոնգրես» անիմացիոն ֆիլմի երևանյան պրեմիերան։

ReAnimania անիմացիոն կինոփառատոնը 6-րդ անգամ անցկացվեց Երևանում։ Այն մեկնարկել էր հոկտեմբերի 25-ին։ Փառատոնի շրջանակում ընդհանուր առմամբ ցուցադրվեց ավելի քան 400 լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ և հոլովակ։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փառատոնի տեղեկատվական հովանավորն էր։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:42
02 Հունիսի 2023
«Yerevan». Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել. ՎԻԴԵՈ
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար