418.64
4.84
386.91
+22
Եղանակը Երևանում
Հայ

«6 ուտեստ՝ օլիգարխի համար» կատակերգական ներկայացման պրեմիերան կկայանա Երևանում հունիսի 17–ին

19:01
16 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վաստակավոր արտիստ Իրինա Հարությունյանի բեմադրած «6 ուտեստ՝ օլիգարխի համար» կատակերգական ներկայացման պրեմիերան կկայանա հունիսի 17–ին Հովհաննես Թումանյանի պետական տիկնիկային թատրոնի բեմում, հայտնում է «ԱՌԿԱ-Style»–ը։

Ինչպես հայտնեց ներկայացման բեմադրիչ և գեղարվեստական ղեկավար Իրինա Հարությունյանը, «Վեց ուտեստ՝ օլիգարխի համար» ներկայացման հիմքում ընկած է հայտնի հայ ռեժիսոր Հենրիխ Հովհաննիսյանի դստեր` Գաննա Սլուցկիի «1 հավից 6 ուտեստ» պիեսը, որը հաջողությամբ ցուցադրվել էր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։

«Մենք հեղինակի հետ համաձայնեցրել ենք նոր անվանումը և, ընդհանուր առմամբ, բեմադրությունը։ Ներկայացման մեջ ընդգրկված են հայ սիրված դերասաններ, ովքեր հիմնականում հայտնի են Երևանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի աշխատանքներով»,– ասաց Հարությունյանը։

Դերասանուհին հայտնեց, որ սյուժեն շատ արդիական է, հերոսները` վառ, իրավիճակները` սուր և հումորային: Ներկայացման հիմնական գաղափարը գլխավոր հերոսի մեծ սերն է, որը բախվում է որդու համար արժանի կին փնտրելու մոր անհագուրդ ձգտումներին։

«Անշուշտ, իր երեխայի մասին մոր չափազանց հավատարմության և հոգատարության թեման մոտ է մեր հասարակությանը։  Որպես «վեց ուտեստներ» հանդես կգան հարսնացուները, ում մայրը կներկայացնի իր որդուն`բեմադրության գլխավոր հերոսին»,– ասաց Հարությունյանը, ավելացնելով, որ բեմադրությունը կուղեկցվի պրոֆեսիոնալ պարերով։

Ներկայացման պրոդյուսեր Արտյոմ Կարապետյանն իր հերթին նշեց, որ «Վեց ուտեստ օլիգարխի համար»–ը կդառնա թատերական տարբեր ժանրերի միախառնում։

«Այս անգամ ներկայացումը կցուցադրվի ռուսերեն, բայց ծրագրում ենք առաջիկայում անցկացնել այն նաև հայերեն։ Բեմադրությունը շատ դինամիկ է, ակտիվ և մյուզիքլի տարրեր ունի»,– ասաց Կարապետյանը։

Նա ավելացրեց նաև, որ թեև ներկայացման մեջ չկան «16+» տեսարաններ, այնուամենայնիվ բեմադրությունն իմաստային ընկալման տեսանկյունից ավելի համապատասխանում է մեծահասականերին։

Ներկայացման գլխավոր դերակատար Յուրի Իգիթխանյանի խոսքով` դերասանական կազմն անհամբերությամբ և հուզմունքով է սպասում պրեմիերային։ «Դերասաններից շատերը բեմում են եղել մի քանի տարի»,– ավելացրեց նա։

Դերասանական կազմում ընդգրկված են փորձառու և ճանաչված դերասաններ` Յուրի Իգիթխանյանը, Յուլիա Ֆինկը, Անուշ Բրուտյանը, Յանա Գաբրիելյանը, Ելենա Սարգսյանն ու Տաթև Մելքոնյանը:

Բեմադրությունը Իրինա Հարությունյանի հիմնած «VIVARTE production» թատերախմբի դեբյուտային աշխատանքն է։ Ներկայացումը կանցնի հունիսի 17–ին, 18–ին, 24–ին և 25–ին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
16:37
10 Ապրիլի 2023
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են. ՎԻԴԵՈ
11:56
10 Ապրիլի 2023
Brunette –ը գերում է Եվրոպան. Մադրիդում կայացել է Brunette–ի առաջին կենդանի ելույթը (ՎԻԴԵՈ)
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Brunette–ն առաջին անգամ կենդանի ձայնով կատարել է իր «Future Lover» երգը. ՎԻԴԵՈ