Հարիսոն Ֆորդը վնասվածք է ստացել «Աստղային պատերազմների» նոր դրվագի նկարահանումների ժամանակ. ԶԼՄ

13.06.2014, 12:11
Հոլիվուդյան դերասան Հարիսոն Ֆորդը վնասվածք է ստացել Լոնդոնում «Աստղային պատերազմներ» կինոսագայի նոր դրվագի նկարահանումների ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Variety–ին։
Հարիսոն Ֆորդը վնասվածք է ստացել «Աստղային պատերազմների» նոր դրվագի նկարահանումների ժամանակ. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հոլիվուդյան դերասան Հարիսոն Ֆորդը վնասվածք է ստացել Լոնդոնում «Աստղային պատերազմներ» կինոսագայի նոր դրվագի նկարահանումների ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Variety–ին։

Հաղորդվում է, որ 71–ամյա դերասանը վնասել է կոճը։ Հարիսոն Ֆորդը ֆիլմում խաղում է Խան Սոլոյի` Millennium Falcon («Հազարամյա բազե») տիեզերանավի օդաչուի դերը։ Ճակատագրի բերումով հենց այդ նավի դուռն է դարձել դերասանի վնասվածքի պատճառ։ Բժիշկներն ասում են, որ վնասվածքը չի վտանգում դերասանի առողջությունը։

Միջադեպը չի ազդի նկարահանումների ժամանակացույցի վրա, որոնց շարունակվում են դերասանի բացակայությամբ, նշում է պարբերականը։

Սագան հորինվել է 1970–ականների սկզբին ամերիկացի ռեժիսոր Ջորջ Լուկասի կողմից։ Նոր մասի ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը հայտնի է որպես «Աստղային ուղի», «Առաքելությունն անկատարելի է-3» ֆիլմերի և «Ողջ մնալ» սերիալի ստեղծող։

Դեռևս անանուն յոթերորդ մասի ծանուցումը ծրագրված է 2015 թվականի վերջին։ Նոր ֆիլմի իրադարձությունները կծավալվեն 1983 թվականին նկարահանված «Ջեդայի վերադարձը» վեցերորդ սերիայից 30 տարի անց։ Հայտնի է, որ սյուժեի կենտրոնում են օրիգինալ եռապատումի կերպարները` Լյուկ Սքայուոքերը, արքայադուստր Լեան և Խան Սոլոն, որոնց մարմնավորում են Մարկ Հեմիլը, Քերի Ֆիշերը և Հարիսոն Ֆորդը։ Յոթերորդ դրվագը կդառնա ֆրանշիզի առաջին ֆիլմ այն բանից հետո, երբ դրա իրավունքները Լուկասից գնել է Walt Disney–ը. -0-