ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռումինացի հայտնի ջութակահար Ալեքսանդր Տոմսեկուն և գերմանացի դաշնակահարուհի Վալենտինա Բաբորը մայիսի 23–ին ելույթ կունենան Երևանում` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, հայտնում է նվագախմբի մամուլի ծառայությունը։
Հայ–ռումինական բարեկամությանը նվիրված երեկոն կանցնի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում։ Համերգին կկատարվեն Մենդելսոնի ջութակի կոնցերտը, Մոցարտի` դաշնամուրի և նվագախմբի համար N9 կոնցերտը և N 34 սիմֆոնիան։
Նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը նվագախմբի տեղեկատվական հովանավորն է։ -0-