415.29
4.72
387.04
+22
Եղանակը Երևանում
Հայ

Շառլ Ազնավուրն աջակցել է Արամ MP3–ին Եվրատեսիլում ելույթից առաջ

18:44
06 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսահայ լեգենդար շանսոնիե Շառլ Ազնավուրը Facebook սոցցանցի իր պաշտոնական էջում աջակցության խոսք է ուղղել Եվրատեսիլ 2014–ին Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3–ին (Արամ Սարգսյան)։

«Դուք պատրաստվում եք անցնել «Եվրատեսիլ» կոչվող արկածի միջով։ Դուք, ինչպես ինձ թվում է, լավ թեկնածու եք, ով կարող է ներկայացնել Հայաստանը։ Վստահ եմ, որ բացի Հայաստանի բնակչությունից, Ձեզ համար կերկրպագի աշխարհի բոլոր ծայրերում ապրող ամբողջ Սփյուռքը»,– գրել է Ազնավուրը երեքշաբթի։

Նա նշել է, որ սփյուռքահայությունը մրցույթների ժամանակ սրտատրոփ հետևելու է հայ երգչի կատարմանը, աղոթելու է և ջերմորեն սատարելու, ինչպես նաև «հպարտանալու, որ այսպիսի տղա ունենք»։

Ազնավուրն Արամ MP3–ն մաղթել է հաջողություն և խոստացել իր ընտանիքի հետ միասին «մատները խաչել», որ հայ երգիչը հավաքի քվեների անհրաժեշտ քանակը։

«Եվրատեսիլ-2014» մրցույթը կկայանա Կոպենհագենում այս տարվա մայիսին։ Եվրաշոուի բոլոր կիսաեզրափակիչները և եզրափակիչը կանցնեն Refshaleoen–ի B&W Hallerne բեմում։ Մրցույթի կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 6—ին և 8–ին, իսկ եզրափակիչ շոուն` մայիսի 10–ին։

2014 թվականին մրցույթին կմասնակցի 37 երկիր։ Առաջին կիսաեզրափակչում, որը կկայանա մայիսի 6–ին, ելույթ կունենան 16 երկրներ, իսկ երկրորդ կիսաեզրափակչին կմասնակցեն 15 երկրներ։

Հայ երգիչ և շոումեն Արամ MP3–ը Եվրատեսիլ-2014 երգի միջազգային մրցույթում, հանդես կգա առաջին կիսաեզրափակչում մայիսի 6–ին` առաջին համարի ներքո։ Հայաստանի հետ միասին առաջին կիսաեզրափակչում ելույթ կունենան Ռուսաստանը, Շվեդիան, Ալբանիան, Իսլանդիան, Լատվիան, Ադրբեջանը և Էստոնիան, իսկ երկրորդ մասին կմասնակցեն Բելգիան, Հունգարիան, Մոլդովան, Չեռնոգորիան, Սան–Մարինոն, Պորտուգալիան, Ուկրաինան և Նիդեռլանդները։

Երկու կիսաեզրափակիչների տասական մասնակիցներ եզրափակչում կպայքարեն «մեծ հնգյակի» երկրների ներկայացուցիչների հետ (Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա), ինչպես նաև ընդունող երկրի` Դանիայի ներկայացուցչի հետ։

Կոպենհագենն արդեն երկու անգամ ընդունել է մրցույթը` 1964 և 2001 թթ.–ին, իսկ 2005 թ.–ին այնտեղ անցկացվել են «Եվրատեսիլի» 50–ամյակին նվիրված տոնակատարությունները։
Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլ» մրցույթին` սկսած 2006 թվականից։ 2008 թվականին լավագույն արդյունքը ցույց տվեց Սիրուշոն` զբաղեցնելով չորրորդ տեղը։
2013թ.–ին Հայաստանը ներկայացրեց Dorians ռոք խումբը, որը Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի ունեցած «Եվրատեսիլ–2013» երգի մրցույթի ժամանակ «Lonely Planet» երգով զբաղեցրեց 18–րդ տեղը։–0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:42
02 Հունիսի 2023
«Yerevan». Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել. ՎԻԴԵՈ
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար