413.78
4.82
386.17
+18
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մասնակցության հայտեր են ուղարկել ավելի քան 1500 մասնակիցներ ողջ աշխարհից. ծրագրերի տնօրեն

18:38
06 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի-Արմենիա/.  «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի մասնակցության հայտեր են ուղարկել ավելի քան 1500 մասնակիցներ ողջ աշխարհից, երեքշաբթի լրագրողներին հայտնեց փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը։

«Մենք արդեն դադարել ենք զարմանալ երկրների քանակից, որտեղից հայտեր ենք ստանում, որովհետև դրանք շատ–շատ են։ Մեզ դիմում են նույնիսկ ամենաէկզոտիկ երկրներից»,– ասաց Ստամբոլցյանը Հայաստանի մշակույթի նախարարությունում կայացած մամուլի ասուլիսում։

Սակայն, ըստ նրա, կազմակերպիչներին, այնուամենայնիվ, զարմացրեց այն փաստը, որ այս տարի հայտերի թվով ռեկորդակիր է Գերմանիան, որտեղից 141 դիմում է ստացվել։ Երկրորդ տեղում 120 հայտերով Ռուսաստանն է։ Այնուհետև Իտալիան, Ֆրանսիան, Իրանը և Հայաստանը, որն առայժմ ինը ֆիլմ է ներկայացրել։

Ստամբոլցյանը նշեց նաև, որ հայտերի ընդունումը դեռևս շարունակվում է, այդ պատճառով թվերը դեռևս կարող են փոխվել։

Նման ցուցանիշները, կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանի կարծիքով, վկայում է այն մասին, որ աշխարհում չկա կինոարտադրությամբ զբաղվող մի երկիր, որտեղ չիմանան Հայաստանի մասին։ «Դա շատ կարևոր է, քանի որ մենք իսկապես ամրապնդվել ենք համաշխարհային կինեմատոգրաֆի քարտեզի վրա և վստահ ներկայանում ենք աշխարհին»,– ասաց նա։

«Ոսկե ծիրանի» տնօրեն Հարություն Խաչատրյանը նշեց, որ ամեն անգամ ներկայացուցիչներին թվում է, թե հայտերի թիվն արդեն չի աճի։ «Սակայն տարեցտարի ավելանում է ոչ միայն փառատոնին մասնակցել ցանկացողների թիվը, այլ նաև ընդլայնվում է աշխարհագրությունը և շահագրգռված զբոսաշրջիկների թիվը»,– ասաց Խաչատրյանը։ Նա կատակով ավելացրեց, որ փառատոնի և դրա կազմակերպիչների համար մրցանակ է սահմանված Հայաստանի զբոսաշրջային գերատեսչություններից երկրի զբոսաշրջության զարգացման համար, քանի որ հյուրերի մեծ հոսք է նկատվում դեպի մայրաքաղաք հուլիսին` փառատոնի ամենաբուռն պահին, ֆիլմեր դիտելու և հյուրերի հետ շփվելու համար։

Համաձայնելով Սուսաննա Հարությունյանի հետ համաշխարհային ֆիլմերի տարածման անհրաժեշտության հարցում` Խաչատրյանը նշեց ամբողջ աշխարհում հայկական ֆիլմերի ցուցադրություններ կազմակերպելու անհրաժեշտությունը, «քանի որ յուրաքանչյուր ֆիլմ, որը ցուցադրվում է աշխարհի տարբեր ծայրերում, հսկայական քարոզչություն է Հայաստանի համար»։

«Ոսկե ծիրան» տասնմեկերորդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հուլիսի 13–ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Այն կտևի մինչև հուլիսի 20–ը։

Այս տարի կինոփառատոնը նվիրված կլինի Փարաջանովի հիշատակին։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004թ.-ից և համարվում է տարածաշրջանի ամենաճանաչվածներից մեկը: «Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնը ամենահեղինակավորներից մեկն է տարածաշրջանում: 2010թ.-ին փառատոնը արժանացել է Կինոյի միջազգային միության, « Ficts Plate D’honneur 2010» հեռուստատեսության և սպորտի գլխավոր մրցանակին: Այս տարիներին Երևան են այցելել աշխարհահռչակ դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հանրաճանաչ դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։ --0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
16:37
10 Ապրիլի 2023
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են. ՎԻԴԵՈ
11:56
10 Ապրիլի 2023
Brunette –ը գերում է Եվրոպան. Մադրիդում կայացել է Brunette–ի առաջին կենդանի ելույթը (ՎԻԴԵՈ)
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Brunette–ն առաջին անգամ կենդանի ձայնով կատարել է իր «Future Lover» երգը. ՎԻԴԵՈ