Բեռլինի պետական նվագախումբը «Երևանյան Հեռանկարներ» 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում մայիսի 13-ին ելույթ կունենա Երևանում

25.04.2014, 19:12
Բեռլինի պետական նվագախումբը «Երևանյան Հեռանկարներ» 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում մայիսի 13-ին ելույթ կունենա Երևանում։
Բեռլինի պետական նվագախումբը «Երևանյան Հեռանկարներ» 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում մայիսի 13-ին ելույթ կունենա Երևանում

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Բեռլինի պետական նվագախումբը «Երևանյան Հեռանկարներ» 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում մայիսի 13-ին ելույթ կունենա Երևանում։

Փառատոնն անցկացվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո` մշակույթի նախարարության աջակցությամբ։ 

«Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում անցկացվելիք համերգին նվագախումբը հանդես կգա աշխարհահռչակ դիրիժոր Դանիել Բարենբոյմի ղեկավարությամբ», «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին փառատոնի մամուլի ծառայությունից:

Համերգային ծրագրում կհնչեն` Ֆրանց Շուբերտի սիմֆոնիա թիվ 8 «Անավարտ»,

Լյուդվիգ Վան Բեթհովենի սիմֆոնիա թիվ 7։

«Երևանյան հեռանկարներ» XV հոբելյանական միջազգային երաժշտական փառատոնը բացվել է հունվարի 16–ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով` լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու և նվագախմբի ղեկավար Էդուարդ Թոփչյանի խմբավարությամբ։

«Երևանյան հեռանկարներ» XV փառատոնի շրջանակներում արդեն նախատեսված են Միլանի աշխարհահռչակ օպերային թատրոնի` «Լա Սկալայի» թատերախմբի, ինչպես նաև Բեռլինի և Դրեզդենի պետական կապելլաների ելույթները` Դանիել Բարենբոյմի և Ռիկարդո Շայիի ղեկավարությամբ։ --0--