414.13
4.77
387.04
+30
Եղանակը Երևանում
Հայ

«Ռոմանտիկները» ֆիլմի երևանյան պրեմիերան կկայանա ապրիլի 25–ին

14:11
25 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ռեժիսորներ Արեգ Ազատյանի և Շողիկ Թադևոսյանի «Ռոմանտիկները» գեղարվեստական ֆիլմի երևանյան պրեմիերան կկայանա ապրիլի 25–ին «Մոսկվա» կինոթատրոնում։

«Ֆիլմը պատմում է ժամանակակից իրականության մասին ի դեմս երկու երիտասարդների, որոնցից մեկը երկընտրանքի առջև կանգնած երիտասարդ է` մնալ հայրենիքում, թե՞ մեկնել ԱՄՆ։ Ֆիլմը պատմում է ժամանակակից հայ երիտասարդության մասին, անդրադառնում է այնպիսի հարցերի, ինչպիսին է միգրացիան, գործազրկությունը և Հայոց ցեղասպանությունը»,– ուրբաթ   հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Արեգ Ազատյանը։

Ըստ նրա, ԱՄՆ–մեկնելուց առաջ գլխավոր հերոսի ընկերները նրա համար երեկույթ են կազմակերպում, որը ողբերգական ավարտ է ունենում։

Ազատյանը հայտնեց, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է այս տարվա հունվարի 26–ին Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում, ժապավենը ներկայացվել է նաև Գերմանիայում, որտեղ տարբեր արձագանքներ է ստացել։

«Շվեդիայում ֆիլմը լավ դիմավորեցին։ Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա բացասական արձագանքների պատճառը թուրքական համայնքի վերաբերմունքն էր ֆիլմին, քանի որ «Ռոմանտիկները» ֆիլմում ներկայացված է Հայոց ցեղասպանության խնդիրը»,– ասաց ռեժիսորը։

Պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին` Ազատյանը նշեց, որ ռեժիսորները ծրագրում են տարվա ընթացքում ներկայացնել ֆիլմն արտասահմանում։

«Ես չեմ սիրում խոսել ծրագրերի մասին, մինչև դրանք իրականություն չդառնան, սակայն ասեմ, որ առջևում դեռ 7-8 միջազգային կինոփառատոն ունենք, և խոսքը միայն Եվրոպայի մասին չէ»,– ասաց նա։

Ռեժիսոր Շողիկ Թադևոսյանն իր հերթին նշեց, որ ֆիլմում նկարահանվել են նաև օտարերկրացի դերասաններ` գերմանացի Դևիդ Ֆրանցրեբը և իռլանդացի Րաֆֆի Էլիոթը։

«Մենք շատ պրոֆեսիոնալ խմբի հետ ենք աշխատել։ Թեև ֆիլմում ներկայացնում ենք Գերմանիայի բացասական կողմը 1915 թվականի հայոց ցեղասպանության հարցում, գերմանացի դերասան Դևիդ Ֆրանցրեբն ամեն ինչ շատ ճիշտ ընկալեց և փայլուն կատարեց իր դերը»,– ասաց նա։

Գլխավոր դերակատար Նարեկ Կտոյանն իր հերթին նշեց, որ իր դերը շատ հետաքրքիր էր և հոգեհարազատ։

«Կարևորը, որ «Ռոմանտիկները» ֆիլմը որակյալ ժապավեն է, որը տարբերվում է հայկական ժամանակակից ինդուստրիայի և շոու բիզնեսի ներկայացրած ցածրորակ արտադրանքից։ Սա լուրջ աշխատանք է, պահանջում է լուրջ ընկալում և մոտ է ժամանակակից երիտասարդության իրողություններին»,– ասաց դերասանը։

Ֆիլմի տևողությունը 92 րոպե է։ Ֆիլմում նկարահանվել ե` Նարեկ Ներսիսյանը, Նարեկ Կտոյանը, Կարեն Խոսրովյանը, Դևիդ, Ֆրանցրեբը, Ռոբերտ Դանիելյանը, Արթուր Խալումյանը, Հակոբ Մանուկյանը, Րաֆֆի Էլիոթը։ «Ռոմանտիկները» բյուջեն կազմել է 210 հազար եվրո։ -0

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:42
02 Հունիսի 2023
«Yerevan». Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել. ՎԻԴԵՈ
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար