Արցախի նախագահը Ղարաբաղում երաժշտական արվեստի զարգացման հարցեր է քննարկել Վերա Թարիվերդիևայի հետ

23.04.2014, 19:31
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին ընդունել է Միքայել Թարիվերդիևի բարեգործական հիմնադրամի նախագահ, անվանի երգահանի այրի Վերա Թարիվերդիևային և ռուս բանաստեղծ Վիկտոր Կոնոպլյովին. Հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Արցախի նախագահը Ղարաբաղում երաժշտական արվեստի զարգացման հարցեր է քննարկել Վերա Թարիվերդիևայի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին ընդունել է Միքայել Թարիվերդիևի բարեգործական հիմնադրամի նախագահ, անվանի երգահանի այրի Վերա Թարիվերդիևային և ռուս բանաստեղծ Վիկտոր Կոնոպլյովին. Հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հանդիպման ընթացքում Սահակյանը նշել է, որ արցախցիները հպարտ են, որ աշխարհահռչակ երգահանն իրենց հայրենակիցն է, և նրա ստեղծագործությունները մեծ համբավ ունեն երկրում:

Քննարկվել են նաև Արցախում երաժշտարվեստի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը,  պաշտոնատար այլ անձինք: -0-