Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնի շրջանակում Ռոմանոս Մելիքյանի 130-ամյակին նվիրված համերգ կկայանա

08.04.2014, 18:27
Ապրիլի 10-ին ժամը 19.00–ին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնի շրջանակում, որը նվիրված է Ռոմանոս Մելիքյանի 130-ամյակին և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյակին:
Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնի շրջանակում Ռոմանոս Մելիքյանի 130-ամյակին նվիրված համերգ կկայանա

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 10-ին ժամը 19.00–ին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնի շրջանակում, որը նվիրված է Ռոմանոս Մելիքյանի 130-ամյակին և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյակին:

Ինչպես նշված է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի պաշտոնական կայքում, համերգի ընթացքում ելույթ կունենա «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան): Համերգի ծրագրում կհնչեն հայ ժամանակակից կոմպոզիտորների երգչախմբային և գործիքային ստեղծագործություններ:

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը։

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը յուրաքանչյուր տարի կրում է այն մեծերի անունները, ում հոբելյանը նշվում է այդ տարվա ընթացքում: Փառատոնի նպատակը սերունդների միջև ամուր կապի ստեղծումն է, հայ կոմպոզիտորական դպրոցի ժառանգության պահպանումը և արժևորումը: Փառատոնը միտված է նաև հայ կոմպոզիտորական դպրոցի նվաճումների հանրահռչակմանը: