+14
Եղանակը Երևանում
Հայ

Բուքմեքերները Հայաստանը համարում են Եվրատեսիլ– 2014–ի ակնհայտ ֆավորիտ

16:29
20 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Եվրատեսիլ-2014–ի լավագույն կատարողների բուքմեքերական եռյակի առաջատարը Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3–ն է, ով կկատարի «Not Alone» երգը։

Այսպես, Williamhill հայտնի բուքմեքերական գրասենյակն ընդունում է հայ ներկայացուցչի հաղթանակը 2.10 գործակցով։ Երկրորդ և երրորդ տեղում են շվեդ երգչուհի Սաննա Նիլսենը «Undo» երգով և նորվեգացի երգիչ Կառլ Էսպենը «Silent Storm» երգով, որոնց գործակիցը հավասար է 6.5-ի։

«bwin» միջազգային բուքմեքերական գրասենյակի փորձագետները նույնպես ակնհայտ ֆավորիտ են համարում Արամ MP3  (2,25)։ Երկրորդ տեղը, փորձագետների կարծիքով, կզբաղեցնի շվեդուհին MP3  (7), երրորդը` նորվեգացին MP3  (9)։

Հայ բուքմեքերները նույնպես իրենց ներկայացուցչին ակնհայտ ֆավորիտ են համարում։ Այսպես, Արամ MP3–ի հաղթանակը գնահատվել է 2,2։ Շվեդիայի ներկայացուցչինը` 5.8, իսկ նորվեգացու հաղթանակը` 6.5։

«Եվրատեսիլ-2014» մրցույթը կկայանա Կոպենհագենում այս տարվա մայիսին։ Եվրաշոուի բոլոր կիսաեզրափակիչները և եզրափակիչը կանցնեն Refshaleoen–ի B&W Hallerne բեմում։ Մրցույթի կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 6—ին և 8–ին, իսկ եզրափակիչ շոուն` մայիսի 10–ին։ Մրցույթն անցնում է «Միացիր մեզ» (Join Us) կարգախոսով` կոչ անելով բոլոր երկրպագուներին միանալ սիրած եվրոպական մրցույթին։

Կազմակերպիչների նախաձեռնությամբ այս տարի ցանկացած մարդ կարող է հայտնվել «Եվրատեսիլի» մրցույթում, եթե կատարի 2013 թվականի հաղթող դանիացի երգչուհի Էմիլի դը Ֆորեստի «Only Teardrops» երգը կամ պարի դրա տակ` տեսագրելով այն JoinUs.dk կայքում։ Լավագույն կատարումները կցուցադրվեն մեծ էկրանին մրցույթի ընթացքում, իսկ պարի լավագույն կատարողները բեմում ելույթ ունենալու հնարավորություն կստանան։

2014 թվականին մրցույթին կմասնակցի 36 երկիր։ Առաջին կիսաեզրափակչում, որը կկայանա մայիսի 6–ին, ելույթ կունենան 16 երկրներ, իսկ երկրորդ կիսաեզրափակչին կմասնակցեն 15 երկրներ։

Հայ երգիչ և շոումեն Արամ MP3–ը (Արամ Սարգսյան), ով ներկայացնում է Հայաստանը Եվրատեսիլ-2014 երգի միջազգային մրցույթում, հանդես կգա առաջին կիսաեզրափակչում մայիսի 6–ին։ Հայաստանի հետ միասին առաջին կիսաեզրափակչում ելույթ կունենան Ռուսաստանը, Շվեդիան, Ալբանիան, Իսլանդիան, Լատվիան, Ադրբեջանը և Էստոնիան, իսկ երկրորդ մասին կմասնակցեն Բելգիան, Հունգարիան, Մոլդովան, Չեռնոգորիան, Սան–Մարինոն, Պորտուգալիան, Ուկրաինան և Նիդեռլանդները։

Երկու կիսաեզրափակիչների տասական մասնակիցներ եզրափակչում կպայքարեն «մեծ հնգյակի» երկրների ներկայացուցիչների հետ (Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա), ինչպես նաև ընդունող երկրի` Դանիայի ներկայացուցչի հետ։

Կոպենհագենն արդեն երկու անգամ ընդունել է մրցույթը` 1964 և 200 թթ.–ին, իսկ 2005 թ.–ին այնտեղ անցկացվել են «Եվրատեսիլի» 50–ամյակին նվիրված տոնակատարությունները։

Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլ» մրցույթին` սկսած 2006 թվականից։ 2008 թվականին լավագույն արդյունքը ցույց տվեց Սիրուշոն` զբաղեցնելով չորրորդ տեղը։

2013թ.–ին Հայաստանը ներկայացրեց Dorians ռոք խումբը, որը Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի ունեցած «Եվրատեսիլ–2013» երգի մրցույթի ժամանակ «Lonely Planet» երգով զբաղեցրեց 18–րդ տեղը։–0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:49
24 Մարտի 2023
«Սուսո WTF». Գարիկ Մարտիրոսյանը հայերեն ռեփ է կարդում (ՎԻԴԵՈ)
Գարիկ Մարտիրոսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որում նա հայերենով ռեփ է կարդում. ՎԻԴԵՈ
10:15
23 Մարտի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
13:37
17 Մարտի 2023
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան (ՎԻԴԵՈ)
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան. ՎԻԴԵՈ
22:44
15 Մարտի 2023
Բրյունետը ներկայացրել է Հայաստանի երգը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Բրյունետը ներկայացրել է Future Lover երգը, որով հանդես կգա «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
14:09
10 Մարտի 2023
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը (ՎԻԴԵՈ)
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը. ՎԻԴԵՈ
18:05
16 Փետրվարի 2023
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի (ՖՈՏՈ)
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի. ՖՈՏՈ
20:32
01 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
12:53
25 Հունվարի 2023
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
11:10
16 Հունվարի 2023
«Դադարեցրեց շրջափակումը». Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը (ՎԻԴԵՈ)
Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը. ՎԻԴԵՈ
20:55
14 Հունվարի 2023
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
79 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
16:36
20 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ Գոլդը Երևանի երաժշտական քոլեջի և Արարատի արվեստի մասնագիտացված դպրոցի համագործակցության հովանավոր (ՎԻԴԵՈ)
Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր. ՎԻԴԵՈ
21:19
11 Դեկտեմբերի 2022
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան. ՎԻԴԵՈ