+13
Եղանակը Երևանում
Հայ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մյուռոնօրհնության արարողություն տեղի կունենա 2015 թ.–ին

20:00
13 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /Նովոստի–Արմենիա/.  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մյուռոնօրհնության արարողություն տեղի կունենա 2015 թ.–ին, հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը` ներկայացնելով մարտի 11-13-ը Մայր Աթոռում, Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովի արդյունքները։

Ժողովի ընթացքում քննարկվել են այդ կարևոր եկեղեցական արարողության մանրամասները։ Այդ առնչությամբ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը տեղեկացրեց, որ Վեհափառ Հայրապետի կողմից ստեղծված հանձնախումբն արդեն սկսել է Մյուռոնօրհնության նախապատրաստական աշխատանքները:

Վերջին անգամ Մյուռոնօրհնության արարողություն է կատարվել 2008 թ.–ի սեպտեմբերի 28–ին։

Ժողովականներին ներկայացվեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեության 2013 թ. տարեկան հաշվետվությունը, քննարկվեցին Մայր Տաճարի հիմնանորոգության և ամրակայման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ Վեհափառ Հայրապետը հայտնել է, որ ներկայիս աշխատանքներ են տարվում նաև Մայր Տաճարի նորոգության համար անհրաժեշտ գումարի հայթայթման ուղղությամբ:

Քննարկվել են նաև Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման ուղղությամբ կատարված աշխատանքը, ինչպես նաև 2015 թ.–ին Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին նվիրված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջոցառումները։

Հայ Առաքելական եկեղեցում Սուրբ Մյուռոնօրհնությունը սկսվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչից, ով ըստ ավանդության, կատարել է մյուռոնի առաջին օրհնությունը։
Հետևաբար, ամեն անգամ, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսներն օրհնում են Սուրբ Մյուռոնը, Լուսավորչից պահպանված հին մյուռոն էին խառնում նորի մեջ, որպեսզի հին մյուռոնի մեջ պահպանվող Սուրբ շնորհը փոխանցվեր Նոր Մյուռոնին։

Քրիստոնյա այլ եկեղեցիների համեմատ Հայ եկեղեցում առավել ընդարձակ է մյուռոնի գործածությունը։Մյուռոնով է կատարվում դրոշմի խորհուրդը։ Մյուռոնով են օծվում Հայ եկեղեցու քահանաներն ու եպիսկոպոսները։ Մյուռոնով օծվում են բոլոր եկեղեցիները, սրբապատկերները, ինչպես նաև Մյուռոնով կատարվում են մկրտությունները: Մյուռոնով օծման արարողություն կա նորընտիր կաթողիկոսների համար:

Բացի այդ, ամեն հունվարի 6-ին` Ս. Ծննդյան Ս.Պատարագից հետո, կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:49
24 Մարտի 2023
«Սուսո WTF». Գարիկ Մարտիրոսյանը հայերեն ռեփ է կարդում (ՎԻԴԵՈ)
Գարիկ Մարտիրոսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որում նա հայերենով ռեփ է կարդում. ՎԻԴԵՈ
10:15
23 Մարտի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
13:37
17 Մարտի 2023
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան (ՎԻԴԵՈ)
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան. ՎԻԴԵՈ
22:44
15 Մարտի 2023
Բրյունետը ներկայացրել է Հայաստանի երգը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Բրյունետը ներկայացրել է Future Lover երգը, որով հանդես կգա «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
14:09
10 Մարտի 2023
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը (ՎԻԴԵՈ)
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը. ՎԻԴԵՈ
18:05
16 Փետրվարի 2023
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի (ՖՈՏՈ)
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի. ՖՈՏՈ
20:32
01 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
12:53
25 Հունվարի 2023
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
11:10
16 Հունվարի 2023
«Դադարեցրեց շրջափակումը». Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը (ՎԻԴԵՈ)
Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը. ՎԻԴԵՈ
20:55
14 Հունվարի 2023
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
79 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
16:36
20 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ Գոլդը Երևանի երաժշտական քոլեջի և Արարատի արվեստի մասնագիտացված դպրոցի համագործակցության հովանավոր (ՎԻԴԵՈ)
Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր. ՎԻԴԵՈ
21:19
11 Դեկտեմբերի 2022
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան. ՎԻԴԵՈ