+15
Եղանակը Երևանում
Հայ

Հռչակավոր Roxrite բի-բոյը կընտրի Հայաստանի լավագույն բի-բոյներին

17:35
11 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի բի-բոյների էլիտան մարտի 14–15–ին կհանդիպի Red Bull BC One 2014–ում՝ բրեյքդանսի ամենահեղինակավոր առաջնության նախընտրական փուլում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին միջոցառման կազմակերպիչները։

Հայաստանի լավագույն 24 պարողները կպայքարեն ապրիլի 13-ին Թբիլիսիում կայանալիք հերթական կովկասյան նախընտրական փուլին մասնակցելու համար։

Լավագույն բի-բոյներին կընտրի Red Bull BC One 2011-ի հաղթող և Red Bull BC One All Stars անդամ՝ հռչակավոր Roxrite-ը ԱՄՆ-ից:

«Բրեյքդանսի երկրպագուները կդառնան երիտասարդ և էներգիայով լի հայ բի-բոյների մեծ մենամարտերի ականատեսը: Մրցումների 7 հաղթողները ձեռք կբերեն հնարավորություն ցուցադրելու իրենց վարպետությունը կովկասյան նախընտրական փուլում, որը տեղի կունենա ապրիլի 13-ին Թբիլիսիում։ Առաջնության թբիլիսյան փուլի հաղթողը կցուցադրի իր վարպետությունը սեպտեմբերին՝ Խորվաթիայում կայանալիք կիսաեզրափակչին, իսկ հաղթանակի դեպքում նա նոյեմբեր ամսին կմեկնի Փարիզ՝ Red Bull BC One 2014 եզրափակչին մասնակցելու, ուր կհավաքվեն ողջ աշխարհի ուժեղագույն բի-բոյները», – նշվում է հաղորդագրության մեջ։

Red Bull BC One բրեյքդանսի աշխարհի առաջնությունը անցկացվում է 2004 թ.-ից: Red Bull BC One առաջին մրցույթը տեղի ունեցավ 2004 թ.-ին Շվեյցարիայում: Այդ ժամանակից ի վեր առաջնությունը անցկացվում է ամեն տարի տարբեր երկրներում: 11 տարիների ընթացքում Red Bull BC One-ը ձեռք է բերել բի-բոինգի մրցույթի առաջատարի համբավ, որն երիտասարդներին հնարավորություն է տալիս ցուցադրելու իրենց տաղանդը, կատարելագործելու իրենց ոճը և նպաստելու ողջ աշխարհի բի-բոյների միավորմանը: 

Red Bull BC One All Star-ը բրեյքդանսի պատմության ամենահետաքրքիր և աղմկահարույց նախագիծն է, որտեղ մասնակցում են աշխարհի 10 լավագույն բի-բոյները։ Նրանցից յուրաքանչյուրն ունի պարելու իրեն հատուկ ոճն ու ձևը, սակայն միասին նրանք կերտում են բրեյքդանսի արվեստը և հիպ-հոպի մշակույթը: Նրանց միավորումը նպաստում է բի-բոյների զարգացմանը համաշխարհային մակարդակով։

Հայ բի-բոյների համար վարպետության և այլընտրանքային դաս կանցկացվի մարտի 14–ին ժամը 14։00–ին Սլավոնական համալսարանի մարզադահլիճում։ Հայաստանում Red Bull BC One 2014 - ի նախընտրական փուլը տեղի կունենա  մարտի 15–ին ժամը 18։00–ին «Vitamin ակումբ»–ում։

Օմար Օ.Դելգադո Մասիասը (Omar O. Delgado Macias) հայտնի նաև ինչպես ROXRITE (rocks right բառակապակցությունից) ծնվել է Գվադալահարում` Մեքսիկայում, և սկսել է պարել 12 տարեկանից:

Օմարը ԱՄՆ-ի Սան-Ֆրանցիսկոի նոր հռչակավոր Renegades թիմի անդամ է: Պարողի փորձն ու վարպետությունը արտացոլվեցին իր 71 պարգևատրումների և կոչումների հավաքածուի մեջ, որոնք նրան շնորհվել են տարբեր երկրներում, այդ թվում նաև դեմ առ դեմ մրցումների 23 հաղթանակները: Չնայած որ նա ծնվել է Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում` բոլոր մրցույթների և առաջնությունների ժամանակ նա ներկայացնում էր ԱՄՆ - ն, ուր նրա ընտանիքը տեղափոխվել էր, երբ Օմարը 6 տարեկան էր:

ROXRITE-ը RED BULL BC ONE ALL STARS-ի հետ շրջագայում է ամբողջ աշխարհով և RED BULL BC ONE «TURN IT LOOS» վավերագրական ֆիլմի գլխավոր կերպարներից է։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:05
16 Փետրվարի 2023
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի (ՖՈՏՈ)
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի. ՖՈՏՈ
20:32
01 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
12:53
25 Հունվարի 2023
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
11:10
16 Հունվարի 2023
«Դադարեցրեց շրջափակումը». Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը (ՎԻԴԵՈ)
Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը. ՎԻԴԵՈ
20:55
14 Հունվարի 2023
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
79 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
16:36
20 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ Գոլդը Երևանի երաժշտական քոլեջի և Արարատի արվեստի մասնագիտացված դպրոցի համագործակցության հովանավոր (ՎԻԴԵՈ)
Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր. ՎԻԴԵՈ
21:19
11 Դեկտեմբերի 2022
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան. ՎԻԴԵՈ
20:20
11 Դեկտեմբերի 2022
Նարեն փայլուն ելույթ ունեցավ Երևանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում (ՎԻԴԵՈ)
Նարեն փայլուն ելույթ ունեցավ Երևանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում. ՎԻԴԵՈ
19:03
11 Դեկտեմբերի 2022
Երևանում մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2022» հոբելյանական մրցույթը
Երևանում մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2022» հոբելյանական մրցույթը
19:46
05 Դեկտեմբերի 2022
Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման արարողությունը (ՈՒՂԻՂ)
Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման արարողությունը. ՈՒՂԻՂ
15:06
05 Դեկտեմբերի 2022
Հավատա հրաշքին. ներկայացվել է «Մանկական Եվրատեսիլ 2022-ի» բեմը (ՖՈՏՈ)
Հավատա հրաշքին. ներկայացվել է «Մանկական Եվրատեսիլ 2022-ի» բեմը. ՖՈՏՈ
11:44
01 Դեկտեմբերի 2022
Հայկական «Բերդ» պարը ներկայացվել է Հոլիվուդի հեղինակավոր Սուրբծննդյան շքերթին (ՎԻԴԵՈ)
Հայկական «Բերդ» պարը ներկայացվել է Հոլիվուդի հեղինակավոր Սուրբծննդյան շքերթին. ՎԻԴԵՈ