Ֆրանսիացի հայտնի ակորդեոնահար Ռիշար Գալիանոն մարտի 5–ին ելույթ կունենա Երևանում
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիացի կոմպոզիտոր և ակորդեոնահար Ռիշար Գալիանոն մարտի 5–ին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին նվագախմբի մամուլի ծառայությունից։
«Համերգին կհնչեն Վիվալդիի, Պիացոլայի և հենց Գալիանոյի ստեղծագործությունները»,– ասաց գործակալության զրուցակիցը։
Վիրտուոզ խաղի վարպետ, ակորդեոնահար և բանդոնեոնահար Ռիշար Գալիանոն ծնվել է 1950 թվականին։ Երաժշտական նոր ուղղության` «նոր մյուզեթի» ստեղծողն է։ Հայտնի են նրա «Նյույորքյան տանգո», «Blow up» (Միշել Պորտալի հետ) և «Piazzolla Forever» (Աստոր Պիացոլայի հատակին) ալբոմները։
Հայաստանի պետական կամերային նվագախումբը ստեղծվել է 1962 թվականին հայտնի հայ ջութակահար և կոմպոզիտոր Զարեհ Սահակյանցի կողմից, սակայն իր ներկայիս կարգավիճակը ստացել է միայն 12 տարի առաջ։ -0-