Մինաս և Նարեկ Ավետիսյանների աշխատանքների առաջին ցուցահանդեսն է բացվել Գերմանիայում

21.02.2014, 19:23
Գերմանիայի Մորիցբուրգ-Սաքսոնիա-Անհալթ երկրամասի արվեստի թանգարանում փետրվարի 21–ին բացվել է գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի և նրա որդու` Նարեկ Ավետիսյանի  աշխատանքների առաջին ցուցահանդեսը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը։
Մինաս և Նարեկ Ավետիսյանների աշխատանքների առաջին ցուցահանդեսն է բացվել Գերմանիայում

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Գերմանիայի Մորիցբուրգ-Սաքսոնիա-Անհալթ երկրամասի արվեստի թանգարանում փետրվարի 21–ին բացվել է գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի և նրա որդու` Նարեկ Ավետիսյանի  աշխատանքների առաջին ցուցահանդեսը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը։

Նկարիչների ցուցահանդեսը, որը բացվել է Մորիցբուրգ-Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Շտեֆան Դորգելոյի աջակցությամբ, կտևի մինչև մայիսի 4–ը։
Ինչպես տեղեկացրել է Հարությունյանը, ցուցահանդեսին ներկայացված է Մինաս Ավետիսյանի ` հայկական թանգարանների և ընտանեկան հավաքածուների տարբեր շրջանների 19 աշխատանք, ինչպես նաև Նարեկ Ավետիսյանի 9 ինտերֆրակտալներ (2008-2010 թթ.)։

«Հայրն ու որդին` յուրաքանչյուրը սեփական արվեստի միջոցով ներկայացնում է հայկական գեղանկարչության զարգացումը սերունդները կապող երկխոսության տեսքով», –  ասել է հիմնադրամի նախագահը։

Նա նաև տեղեկացրել է, որ ցուցադրության կապակցությամբ հրատարակվել է ցուցահանդեսի ընդգրկուն, եռալեզու պատկերագիրքը (գերմաներեն, հայերեն և անգլերեն): Պատկերագրքում զետեղված է արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Վիլհեմ Շլինկի արվեստաբանական հոդվածը, որն անդրադառնում է Մինաս Ավետիսյանի արվեստին, ինչպես նաև Նարեկ Ավետիսյանի բացառիկ և ընդգրկուն հարցազրույցը արվեստագիտության թեկնածու Մարի-Քրիստին Ֆրիտչի հետ: –0–