+22
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում մարտի 1–2–ը կանցկացվի կիմոնոյի ցուցադրություն, իկեբանայի և սումի–է-ի տեխնիկայի վարպետության դասընթացներ

14:20
19 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ճապոնացի վարպետ Յամադա սենսեյը մարտի 1–2–ը Երևանում կանցկացնի կիմոնոյի ցուցադրություն, իկեբանա պատրաստելու և սումի–է նկարելու տեխնիկայի վարպետության դասընթացներ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է «Հիկար» հայ–ճապոնական գիտակրթական մշակութային կենտրոնի փոխնախագահ Լուսինե Թանգյանը։ 

«Ճապոնիայի դեսպանատան, «Հիկար» կենտրոնի և Հայաստանի գեղագիտության ազգային կենտրոնի կողմից կազմակերպված միջոցառումները տեղի կունենան Հայաստանի նկարիչների միությունում», – ասել է նա։

Միջոցառման բացման արարողությունը տեղի կունենա մարտի 1–ին ժամը 17։00–ին, ինչից հետո տեղի կունենա իկեբանա պատրաստելու վարպետության դասընթացը։ Հաջորդ օրը առավոտյան կանցկացվի սումի–է նկարելու ճապոնական տեխնիկայի վարպետության դասընթացը, ցերեկը տեղի կունենա ճապոնական թեյախմության արարողություն, իսկ նույն օրը երեկոյան` ճապոնական կիմոնոյի ցուցադրություն։

«Մեր կենտրոնն արդեն երրորդ տարին նման միջոցառումներ է կազմակերպում, սակայն Յամադա սենսեի կողմից հատուկ Ճապոնիայից բերված կիմոնոների ցուցադրություն մենք առաջին անգամ ենք կազմակերպում», – նշել է Թանգյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ ինչպես միջոցառման, այնպես էլ վարպետության դասընթացների մուտքն ազատ է, սակայն վարպետության դասընթացների համար հարկավոր է նախապես գրանցվել։

Սումի-է-ն տուշով նկարված նկարն է: Այն նաև անվանում են սույբոկուգա (ջրով և տուշով արված նկար): Այն սև-սպիտակ գեղանկարչություն է` սև տուշով իրականացված (սումի): Ճապոնիայում այդ արվեստը հայտնվել է 13-րդ դարի կեսերին: Այն Ճապոնիա է հասել Չինաստանից:--0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:49
24 Մարտի 2023
«Սուսո WTF». Գարիկ Մարտիրոսյանը հայերեն ռեփ է կարդում (ՎԻԴԵՈ)
Գարիկ Մարտիրոսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որում նա հայերենով ռեփ է կարդում. ՎԻԴԵՈ
10:15
23 Մարտի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
13:37
17 Մարտի 2023
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան (ՎԻԴԵՈ)
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան. ՎԻԴԵՈ
22:44
15 Մարտի 2023
Բրյունետը ներկայացրել է Հայաստանի երգը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Բրյունետը ներկայացրել է Future Lover երգը, որով հանդես կգա «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
14:09
10 Մարտի 2023
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը (ՎԻԴԵՈ)
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը. ՎԻԴԵՈ
18:05
16 Փետրվարի 2023
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի (ՖՈՏՈ)
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի. ՖՈՏՈ
20:32
01 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
12:53
25 Հունվարի 2023
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
11:10
16 Հունվարի 2023
«Դադարեցրեց շրջափակումը». Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը (ՎԻԴԵՈ)
Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը. ՎԻԴԵՈ
20:55
14 Հունվարի 2023
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
79 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
16:36
20 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ Գոլդը Երևանի երաժշտական քոլեջի և Արարատի արվեստի մասնագիտացված դպրոցի համագործակցության հովանավոր (ՎԻԴԵՈ)
Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր. ՎԻԴԵՈ
21:19
11 Դեկտեմբերի 2022
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան. ՎԻԴԵՈ