416.92
4.78
387.22
+26
Եղանակը Երևանում
Հայ

Դերասաններ Սանդրա Բալոքը և Ջոնի Դեպը People's Choice Awards մրցանակակիրներ են դարձել

10:59
09 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայտարարվել են 2014 թվականին ԱՄՆ–ում «Ժողովրդական ընտրություն» (People's Choice) մրցանակակիրները` ժողովրդի «սիրելիներ» են ճանաչվել Սանդրա Բալոքը և Ջոննի Դեպը։

People's Choice –ն ԱՄՆ–ում միակ մրցանակն է, որի դափնեկիրներին ընտրում են համազգային քվեարկության արդյունքում։ Հաղթողներին հայտարարել են չորեքշաբթի երեկոյան` Լոս Անջելեսի Nokia համերգասրահում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Հանդիսատեսի կարծիքով, տարվա լավագույն դերասանուհի է ճանաչվել Սանդրա Բալոքը։ Նրան էլ հենց համաժողովրդական քվեարկության արդյունքներով բաժին է հասել հաղթանակը «լավագույն կատակերգական դերասանուհի» և «լավագույն դրամատիկ դերասանուհի» անվանակարգերում։ Բալոքը նվաճել է նաև «ժողովրդական» մրցանակը «լավագույն կինոդուետ» անվանակարգում «Գրավիտացիա» «Տիեզերական ձգողականություն») ֆիլմի համար, որում նրա խաղընկերն էր Ջորջ Քլունին։ Հանդիսատեսի կարծիքով` այդ կինոժապավենը տարվա «լավագույն դրամատիկ ֆիլմն» է։

Սիրելի կինոդերասանի կոչմանն այս տարի արժանացել է Ջոննի Դեպը, որն այդ անվանակարգում առաջ է անցել Հյու Ջեքմանից, Չենինգ Թաթումից, Լեոնարդո դի Կապրիոյից և Ռոբերտ Դաունի Կրտսերից։ Լեոնարդո Դի Կապրիոն հաղթել է «լավագույն դրամատիկ դերասան» անվանակարգում։

Տարվա լավագույն ֆիլմը, հեռուստադիտողների կարծիքով, դարձել է «Երկաթյա մարդ-3» ժապավենը (Iron Man 3)։ Լավագույն երաժշտական ալբոմը Ջասթին Թիմբերլեյքի The 20/20 Experience ալբոմն է։ Ժողովրդի սիրելիի կոչումը փոփ–երաժշտության ասպարեզում նվաճել է Բրիթնի Սփիրսը` այդ անվանակարգում առաջ անցնելով Դեմի Լովատոյից, Քեթի Փերիից, Բրունո Մարսից և Ջասթին Թիմբերլեյքից։

«Ժողովրդական ընտրություն» մրցանակը հիմնվել է 1975 թվականին, երբ հեռուստադիտողին առաջարկվել էր ընտրել իրենց սիրելիներին 14 անվանակարգերում։ Անցած 40 տարիների ընթացքում աճել է ոչ միայն անվանակարգերի թիվը, այս տարի հաղթողներին ընտրել են 58 անվանակարգերում, այլ նաև պարգևի նշանակությունը դերասանների, երաժշտական կատարողների, հեռուստահաղորդավարների պրոֆեսիոնալ շրջանակներում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:42
02 Հունիսի 2023
«Yerevan». Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել. ՎԻԴԵՈ
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար