415.29
4.72
387.04
+19
Եղանակը Երևանում
Հայ

Այսօր լրանում է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի իննսունամյակը

10:48
09 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի լրանում է Կկինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի (1924-1990) ծննդյան իննսունամյակը։

Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924թ. հունվարի 9-ին Թբիլիսիում՝ հնավաճառ Հովսեփ Փարաջանովի և Սիրան Բեժանովայի ընտանիքում:

1952թ.-ին ավարտել է Կինեմոտոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը։ Նրա դիպլոմային աշխատանքն է եղել «Մոլդովական հեքիաթ» ֆիլմը: Ռեժիսորին համաշխարհային ճանաչում է բերել Միխայիլ Կոցյուբինսկու վիպակի մոտիվներով նկարահանված «Մոռացված նախնիների ստվերը» ֆիլմը:

Ֆիլմը, որը պատմում է Մարիչկայի նկատմամբ գուցուլ Իվանի սիրո մասին, լի է ողբացող ձայների և պոետիկ կրկնությունների զգայական լարվածությամբ:

Ֆիլմն արժանացել է մի շարք մրցանակների ինչպես Խորհրդային Միությունում, այնպես էլ արտասահմանում: Մասնավորապես, Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերը» գավաթ է նվաճել Հռոմի միջազգային կինոփառատոնում և լավագույն բեմադրման երկրորդ մրցանակը, Արգենտինայի կինոքննադատների ասոցիացիայի հատուկ մրցանակը գունավոր լուսանկարման համար և Մար դել Պլատոյի՝ 1965 թվականի միջազգային կինոփառատոնում նկարահանման էֆեկտների համար:

Մեկ տարի անց ֆիլմն արժանացել է Բրիտանական կինոակադեմիայի մրցանակի, Սալոնիկի միջազգային կինոփառատոնի «Ոսկե մեդալի» և Կիևի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակի:

Փարաջանովի մեկ այլ նորարարական ֆիլմ է «Նռան գույնը», որը վառ մանրանկարներով պատկերել է հայ մեծանուն բանաստեղծ, երաժիշտ և աշուղ Սայաթ-Նովայի կյանքը:

«Նռան գույնը» ֆիլմից հետո Փարաջանովը մոտ 15 տարի լուրջ ֆիլմեր նկարահանելու հնարավորություն չի ունեցել: 1974 թվականին նա ձերբակալվել է, երեք տարի անցկացրել բանտում և ազատ է արձակվել աշխարհահռչակ կինեմատոգրաֆիստներ Ֆրանսուա Տրյուֆոյի, Ժան Ժակ Գոդարի, Ֆեդերիկո Ֆելինիի, Լուկինո Վիսկոնտիի, Ռոբերտո Ռոսելինիի, Միքելանջելո Անտոնիոնիի, Անդրեյ Տարկովսկու, Միխայիլ Վարդանովի և Լուի Արագոնի՝ ԽՄԿԿ ԿԿ Գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևին ուղղած գրավոր դիմումի շնորհիվ: Փարաջանովի վերջին ավարտուն ֆիլմն «Աշիկ Քերիբն» է, որը նկարահանվել է 1988 թվականին: Էկրաններին չեն հայտնվել  «Intermezzo»-ն (ըստ Մ.Կոցյուբինսկու), «Կիևյան որմնանկարները», «Իկարը», «Խոստովանությունը»:

Մեծ ռեժիսորը մահացել է Երևանում թոքի քաղցկեղից՝ 1991 թվականի հուլիսի 21-ին:

Փարաջանովի փառքը, հիրավի, անմահ է՝ 2010 թ Հոլիվուդում ստեղծվեց Փարաջանով-Վարդանով Ինստիտուտը (Parajanov-Vartanov Institute) այս վարպետների ստեղծագործությունները ուսումնասիրելու նպատակով, իսկ «Ոսկե ծիրան» Երևանյան միջազգային կինոփառատոնը «Փարաջանովի թալեր» (բանտում նրա կողմից պատրաստած դրամի տեսքով) մրցանակ սահմանեց համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար :

Ռեժիսորը նաև ականավոր նկարիչ է՝ նրա ստեղծած կոլաժները, նկարներն ու տիկնիկները կարելի է տեսնել Երևանում 1988 թվականին հիմնադրված՝ Փարաջանովի անվան թանգարանում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:42
02 Հունիսի 2023
«Yerevan». Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել. ՎԻԴԵՈ
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար