414.13
4.77
387.04
+25
Եղանակը Երևանում
Հայ

Ռուս հայտնի դերասան Դմիտրի Պևցովը կմասնակցի Միքայել Թարիվերդիևի հիշատակին նվիրված համերգին

18:44
08 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Թատրոնի և կինոյի հայտնի ռուս դերասան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Դմիտրի Պևցովը կմասնակցի  Միքայել Թարիվերդիևի հիշատակին նվիրված համերգին, որը կկայանա հունվարի 27–ին Երևանում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մամուլի քարտուղար Լիլիթ Գրիգորյանը։

«Համերգը կկայանա Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում` Պետական երիտասարդական նվագախմբի ուղեկցությամբ, որը գլխավորում է գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը»,– ասաց Գրիգորյանը։

Բացի Դմիտրի Պևցովից, համերգին կմասնակցեն նաև Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի մենակատար, միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Հայկ Կազազյանը, Հայաստանի վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը (վոկալ) և դաշնակահար Ալեքսեյ Գորիբոլը։

Կհնչեն Ջութակի և նվագախմբի համար կոնցերտը և Թարիվերդիևի`հայտնի կինոֆիլմերի համար գրած մեղեդիները։

Հայկական ծագումով ականավոր ռուս կոմպոզիտոր Միքայել Լևոնի Թարիվերդիևը ծնվել է 1931թ. օգոստոսի 15-ին՝ Թբիլիսիում։ 1957թ.-ին ավարտել է Գնեսինների անվան Պետական երաժշտական-մանկավարժական ինստիտուտի կոմպոզիցիայի բաժինը՝ Արամ Խաչատրյանի ղեկավարությամբ։

Կոմպոզիտոր Թարիվերդիևի դեբյուտը տեղի ունեցավ Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում, որտեղ Զառա Դոլուխանովայի կատարմամբ հնչեցին նրա ռոմանսները։ Ընդհանուր առմամբ, Թարիվերդիևը գրել է շուրջ 100 ռոմանս։ Նրա «Ով ես դու» օպերան Բորիս Պոկրովսկու կամերային թատրոնի գեղագիտության հիմքը դրեց, իսկ հումորային «Գրաֆ Կալիոստրո» (1983) օպերան ավելի քան 20 տարի թատրոնի խաղացանկում ամենամեծ ժողովրդայնություն վայելողներից էր։

Բացի այդ, Թարիվերդիևը երաժշտություն է գրել նաև այլ թատերական ներկայացումների համար։ Նա ստեղծել է «Սպասում» (1985) օպերան, «Աղջիկը և մահը» բալետը (բեմադրվել է 1987թ.-ին), «Չեռնոբիլ» սիմֆոնիան՝ երգեհոնի համար (1988)։
 
Միքայել Թարիվերդիևի հաջող համագործակցությունը կինեմատոգրաֆի հետ սկսվեց 1958թ.-ից, երբ էկրաններին հայտնվեց «Մեր հայրերի պատանեկությունը» ֆիլմը։ Ընդհանուր առմամբ, երգահանը գրել է շուրջ 130 ֆիլմերի, այդ թվում՝ «Գարնան 17 ակնթարթ», «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ» (1976), «Իմ կրտսեր եղբայրը», «Մարդը գնում է արևի հետևից» (1961), «Ցտեսություն, տղաներ» (1964), «Սիրել» (1966), «Եղջերու-արքան» (1976), «Գործակալի սխալը»՝ Վ. Դորմանի ֆիլմաշարի, «Կորած արշավախումբ», «Ոսկե գետակ», «Էնհաուզի առեղծվածը» (1990), «Եվ վերադառնում է քամին» (1991), «Ռուսական ռեգթայմ» (1993), «Ամառային մարդիկ, ամառանոցներում հանգստացողները» (1995) ֆիլմերի երաժշտությունները։

Միքայել Թարիվերդիևը 1977թ.-ին «Ճակատագրի հեգնանք» ֆիլմի երաժշտության համար ստացել է ԽՍՀՄ Պետական մրցանակ, երեք անգամ եղել է «Նիկա» մրցանակի և  Լոս Անջելեսի Երաժշտության միջազգային փառատոնի դափնեկիր։

Միքայել Թարիվերդիևը մահացել է 1996թ. հուլիսի 25-ին՝ Մոսկվայում։ 1997թ.-ին լույս է տեսել կոմպոզիտորի «Ես պարզապես ապրում եմ» գիրքը։--0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:42
02 Հունիսի 2023
«Yerevan». Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել. ՎԻԴԵՈ
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար