ՀՀ մշակույթի նախարարության փորձագիտական խումբը՝ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Սերժիկ Առաքելյանի գլխավորությամբ, չորեքշաբթի մեկնել է Թբիլիսի՝ Սուրբ Նշան հայկական եկեղեցում բռնկված հրդեհի հանգամանքները պարզելու նպատակով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին գերատեսչության մամուլի ծառայությունից:
Հրդեհը բռնկվել է երեքշաբթի, ինչի հետևանքով փլուզվել է հուշարձանի հարավարևելյան սյունը:
«Փորձագիտական խումբը Թբիլիսիում կուսումնասիրի դեպքի հանգամանքները և Վրաստանի մշակույթի նախարարության հետ համատեղ կքննարկի իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները», - նշվում է տեղեկատվության մեջ:
Սուրբ Նորաշեն հայկական եկեղեցին գտնվում է քաղաքի կենտրոնում: Եկեղեցու կառուցումը սկսվել է Ամիր Բեբությանի և նրա որդի Ասլամազի նախաձեռնությամբ 1701 թ.-ին:-0-