Մոսկվայի քաղաքապետը շնորհավորել է «Սովրեմեննիկ» թատրոնի գեղավերստական ղեկավար Գալինա Վոլչեկին՝ ծննդյան օրվա կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը շնորհավորել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և «Սովրեմեննիկ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Գալինա Վոլչեկին՝ ծննդյան օրվա կապակցությամբ, երկուշաբթի հաղորդում է Մոսկվայի քաղաքապետարանի կայքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Դուք իրավամբ պատկանում եք ռեժիսուրայի հռչակավոր վարպետների աստղաբույլին, զգալի ներդրում եք կատարում ռուսական թատերական արվեստի զարգացման գործում: Մոսկվայի բնակիչների համար թանկ են Ձեր ստեղծագործական կյանքի մոսկովյան էջերը: Ամեն թատերական սեզոն Ձեր երկրպագուները դառնում են «Սովրեմեննիկի» բեմի վառ պրեմիերաների և բացահայտումների ականատեսը», - նշվում է քաղաքապետի հղած շնորհավորական հեռագրում:
Գալինա Վոլչեկը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է, Պետական մրցանակի դափնեկիր: 1955 թ.-ին ավարտել է ՄԽԱՏ-ի դպրոց-ստուդիան և դարձել է «Սովրեմեննիկի» հիմնադիրներից մեկը: Այս թատրոնի հետ է կապված ռեժիսորի և դերասանուհու ողջ ստեղծագործական կենսագրությունը: 1972 թ.-ին Վոլչեկը դարձել է «Սովրեմեննիկի» գեղարվեստական ղեկավարը: Այսօր ռեժիսորն ավելի քան 30 ներկայացումների հեղինակ է:-0-