+16
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի երիտասարդական նվագախումբն առաջին անգամ կներկայացնի Բաբաջանյանի ստեղծագործությունները՝ էստրադայի և օպերայի աստղերի մասնակցությամբ

14:36
16 Դեկտեմբերի 2011

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը դեկտեմբերի 19-ին իր գործունեության ընթացքում առաջին անգամ կկատարի հայտնի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները «Բաբաջանյան ֆեստ» փառատոնի շրջանակներում կազմակերպված բացառիկ համերգի ժամանակ, որին կմասնակցեն հայկական էստրադայի և օպերայի աստղերը, ասաց նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը:

«Քանի որ մենք այս տարի նշում ենք աշխարհահռչակ հայ կոմպոզիտորի 90-ամյակը, վեցերորդ համերգի ժամանակ մենք հայ աստղերի հետ միասին կներկայացնենք նրա էստրադային ստեղծագործությունները: Դա շատ հետաքրքիր է», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սմբատյանը:

Համերգի ժամանակ կհնչեն Բաբաջանյանի այնպիսի հայտնի երգեր, ինչպիսին են՝ «Իմ Երևանը», «Մեր սիրելի Երևանը», «Սատանայի անիվ», «Նոկտյուրն», «Ճակատագիր», «Հարսանիք», «Շնորհակալ եմ քեզ», «Գեղեցկության թագուհի», «Պատկառուկը», «Վերադարձրու ինձ երաժշտությունը», «Սպիտակ փաթիլ», «Քո հետքերը», «Կամուրջներ, կամուրջներ», «Սիրո տարի»:

Բոլորի կողմից սիրված երգերը կհնչեն Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ և հայկական էստրադայի աստղեր Հայկոյի, Սիրուշոյի, Անդրեի, Սոֆի Մխեյանի, Էմմիի, Անահիտ Սիմոնյանի, Մհերի, Էրիկի, Մարատ Հայրապետյանի և օպերային մեներգիչ, բարիտոն Գևորգ Հակոբյանի մասնակցությամբ:

Նվագախմբի գլխավոր դիրիժորը նշեց, որ երգերն ընտրվել են՝ ելնելով երգիչների նախապատվությունից և նրանց վոկալային դիապազոնից: Միաժամանակ նա ընդգծեց, որ համերգի համար նոր պարտիտուրաներ են կազմվել, որոնց հեղինակն է Կարեն Անանյանը:

Անանյանն իր հերթին նշեց, որ նոր պարտիտուրաները վերստեղծել և կազմել է տարբեր արխիվներից: Նա նաև նշեց, որ նրան մեծ աջակցություն է ցուցաբերել Ռադիոյի և հեռուստատեսության պետական էստրադային սիմֆոնիկ նվագախումբը (ջազ նվագախումբը)՝ Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ, ով հռչակավոր կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարում է առանց պարտիտուրայի:
Միաժամանակ Էմմին նշեց, որ «Կամուրջներ, կամուրջներ» երգը, որը նա բազմաթիվ անգամ կատարել է, առավել պահանջված է նրա երգացանկում:

Հայկոն իր հերթին ընդգծեց, որ այս նախագիծն արդեն երկրորդ շունչն է հաղորդել Բաբաջանյանի ստեղծագործություններին՝ վերականգնելով նրա գրած երգերից շատերը:
Հռչակավոր կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 90-ամյակին նվիրված «Բաբաջանյան ֆեստ» փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, որի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Սմբատյանը:

Նոյեմբերի 21-ին մեկնարկած փառատոնի շրջանակներում արդեն հինգ համերգ է տեղի ունեցել:
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը միջոցառման ինֆորմացիոն հովանավորն է:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:49
24 Մարտի 2023
«Սուսո WTF». Գարիկ Մարտիրոսյանը հայերեն ռեփ է կարդում (ՎԻԴԵՈ)
Գարիկ Մարտիրոսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որում նա հայերենով ռեփ է կարդում. ՎԻԴԵՈ
10:15
23 Մարտի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
13:37
17 Մարտի 2023
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան (ՎԻԴԵՈ)
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան. ՎԻԴԵՈ
22:44
15 Մարտի 2023
Բրյունետը ներկայացրել է Հայաստանի երգը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Բրյունետը ներկայացրել է Future Lover երգը, որով հանդես կգա «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
14:09
10 Մարտի 2023
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը (ՎԻԴԵՈ)
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը. ՎԻԴԵՈ
18:05
16 Փետրվարի 2023
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի (ՖՈՏՈ)
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի. ՖՈՏՈ
20:32
01 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
12:53
25 Հունվարի 2023
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
11:10
16 Հունվարի 2023
«Դադարեցրեց շրջափակումը». Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը (ՎԻԴԵՈ)
Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը. ՎԻԴԵՈ
20:55
14 Հունվարի 2023
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
79 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
16:36
20 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ Գոլդը Երևանի երաժշտական քոլեջի և Արարատի արվեստի մասնագիտացված դպրոցի համագործակցության հովանավոր (ՎԻԴԵՈ)
Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր. ՎԻԴԵՈ
21:19
11 Դեկտեմբերի 2022
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան. ՎԻԴԵՈ